Ցեղասպանություններին նվիրված «Անանուն ոճրագործություն» մշտական ցուցադրության բացումը Տերեզինում

  • 17.03.2026
  • 0
  • 288 Views

Մարտի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց Տերեզինի նախկին համակենտրոնացման ճամբարի համալիրի տարածքում ներկայումս գործող Թերեզիենշտադտի ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնի՝ «Անանուն ոճրագործություն» մշտական ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցադրությունը կենտրոնանում է ցեղասպանության իրավական հասկացության բացատրության և Ռաֆայել Լեմկինի՝ «ցեղասպանություն» եզրույթի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի պատմությանը։ Ներկայացնված են ցեղասպանությունների ուսումնասիրության ոլորտում հետազոտությունների հիմնական արդյունքները, նկարագրվում են 20-րդ դարի ցեղասպանական բռնության ամենացայտուն դեպքերը։ Ցուցադրության առանձին բաժին նվիրված է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը։

Ցուցադրությունը կազմակերպվել է Չեխիայի կառավարության գրասենյակի՝ Հիշողության օրակարգի աջակցման ծրագրի ֆինանսական աջակցությամբ և Տարածքային զարգացման նախարարության հովանավորությամբ: Բացմանը մասնակցել են Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ և մի շարք երկրների դեսպաններ: Այս մասին հայտնում են ՀՀ դեսպանությունից։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում