Հայոց Ցեղասպանության ամենամյա տարելիցը դարձել է նվիրական ու սուրբ հանգրվան ամեն մի հայի համար, ով ունի ինքնության և ազգային արժանապատվության կենդանի գիտակցություն: Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ տարիներ շարունակ և նպատակային կերպով իրականցվող հալածանքներն...
Հայոց Ցեղասպանության ամենամյա տարելիցը դարձել է նվիրական ու սուրբ հանգրվան ամեն մի հայի համար, ով ունի ինքնության և ազգային արժանապատվության կենդանի գիտակցություն: Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ տարիներ շարունակ և նպատակային կերպով իրականցվող հալածանքներն ու ջարդերը իրենց լրումին հասան 1915 թ. ապրիլ 24-ին, երբ գլխատվեց հայոց մտավորականությունը և այլևս...
Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Բեռլինում այս տարի ևս տեղի ունեցան մի շարք տարաբնույթ միջոցառումներ՝ զրույց- քննարկումներ, հիշատակի երեկո, թատերական ներկայացում, ֆիլմերի ցուցադրություն, պատարագ, ցույց՝ հարգանքի տուրք մատուցելու մեր միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին և պահանջելու ճանաչում և հատուցում։ «Կազմակերպվող բոլոր միջոցառումներն էլ կարևոր են ու անհրաժեշտ, և ինչքան շատ...
Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու պապերը Ցեղասպանության ընթացքում եւ հետո: (Նկատի չունեմ այն թեթեւսոլիկներին, որոնք այս պահին ղեկավարում են, հույս ունեմ՝ ժամանակավորապես, մեր երկիրն ու պետությունը, եւ որոնք քիչ է մնում մահվան վկայական պահանջեն...
2026 թվականի ապրիլի 20-ին Հաագայի Գերմանական եկեղեցում տեղի ունեցավ տպավորիչ ոգեկոչման համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Համերգը կազմակերպել էր Նիդերլանդների Հայկական Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON) և առաջին անգամ անցկացվեց Հաագայի քաղաքապետի՝ պարոն Յան վան Զանենի ներկայությամբ։ Մասնակիցների թվում էին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վիկտոր Բիյագովը,...
Մարտի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց Տերեզինի նախկին համակենտրոնացման ճամբարի համալիրի տարածքում ներկայումս գործող Թերեզիենշտադտի ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնի՝ «Անանուն ոճրագործություն» մշտական ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցադրությունը կենտրոնանում է ցեղասպանության իրավական հասկացության բացատրության և Ռաֆայել Լեմկինի՝ «ցեղասպանություն» եզրույթի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված...
Ցեղասպանության ժխտումը կատարվում է բռնությունը արդարացնելու, մեղավորներին անպատժելիություն և անձեռնմխելիություն ապահովելու նպատակով, ինչը հանցագործությունը կրկնելու մեծ ռիսկեր է պարունակում։ Այս թեզերին վերաբերող հոգեբանական հարցերն են արծարծվել «Ցեղասպանության ժխտման ըմբռնումը․ դիտարկումներ 110 տարի անց» թեմայով համաժողովի ընթացքում, որ տեղի է ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Համաժողովի կայացմանն աջակցել են Օսլոյի համալսարանի...
Գերմանացի ցեղասպանագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Թեսա Հոֆմանը պարգևատրվել է Գերմանիայի բարձրագույն պարգևով: Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հունիսի 13-ի հրամանով սոցիոլոգ, ցեղասպանագետ և մարդու իրավունքների պաշտպան դոկտոր Թեսա Հոֆմանը պարգևատրվել էր Պատվո շքանշանով՝ երկրի բարձրագույն պետական պարգևով։ Հոֆմանը երկար տարիներ նշանակալի ներդրում է ունեցել Օսմանյան կայսրությունում հայերի...
Դիմում-պահանջ Հայաստանի պատկան մարմիններին Հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի Երևանի հուշահամալիրը ա) համահայկական նշանակություն և խորհուրդ ունի, բ) աշխարհով մեկ ցրված հայության համար ուխտատեղի է, գ) համաշխարհային մակարդակով բացառիկ ճարտարապետական կառույց է, որն իր մաքրությամբ և հայեցակարգով եզակի հուշարձանային գործ է հայ մոնումենտալ ճարտարապետության մեջ, դ) վերջին տասնամյակներում առնվազն երկու անգամ վերանորոգվել...
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի և ցեղասպանություն եզրույթի հեղինակ, միջազգային իրավունքի ականավոր գործիչ Ռաֆայել Լեմկինի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ այսօր՝ հունիսի 24-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ Ռաֆայել Լեմկինի գերեզմանից բերված հողի` Հուշապատում զետեղման և հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը՝ ի նշան ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում նրա ունեցած մեծ ավանդի։...
«ԱՆԻՎ» հիմնադրամը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և «Ժառանգություն և Առաջընթաց» հիմնադրամը հրատարակել են Գառնիկ Բանյանի (1910-1989) «Հուշեր մանկության և որբության մասին. ցեղասպանությունը վերապրած տղայի պատմությունը» հուշերի ռուսերեն թարգմանությունը։ Գրքում փոքր երեխայի աչքերով ներկայացված է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Պատումն սկսվում է Բանյան ընտանիքի հաշտ և...
