Արցախին նվիրված Ալեքսիս Փազումյանի «Սեւ այգի» ֆիլմը կցուցադրվի Պրահայի «Մեկ աշխարհ» միջազգային կինոփառատոնում

  • 13.03.2025
  • 0
  • 150 Views

Մարտի 15-ին եւ 17-ին Պրահայի «Մեկ աշխարհ»(One World) միջազգային 27-րդ կինոփառատոնում արտամրցութային «Նայելու իրավունք ունեք» ծրագրի շրջանակներում կցուցադրվի ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սեւ այգին» վավերագրական լիամետրաժ ֆիլմը։   Անցյալ տարի այն ցուցադրվել է բազմաթիվ եվրոպական փառատոններում, այդ թվում դանիական հայտնի CPH Dox կինոփառատոնում, որտեղ էլ տեղի ունեցավ ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Ֆիլմը ցուցադրվել է նաեւ Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում։

80 րոպեանոց ազդեցիկ ֆիլմը նկարհանվել է Ֆրանսիական Solent Productionի եւ բելգիական  Naoko films ընկերության համատեղ նախագծով։  Ֆիլմի հիմնական հերոսներն են Թալիշ գյուղից Սամվելն ու Ավոն, Էրիկն ու Կարենը, ովքեր ապրում էին Արցախում։  Ալեքսիսը  չորս տարի շարունակ նկարահանել է նրանց՝ ցույց տալով թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, եւ թե՛ արցախցիների մտածումները։ Տղաներն այնքան բնական են խաղում, որ երբեմն թվում է, թե գեղարվեստական ֆիլմ ես դիտում։  Սա է նաեւ ֆիլմի կարեւոր առավելություններից մեկը։

Պրահայում ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինի նաեւ Ալեքսիսը։ Նա կմասնակցի ցուցադրությունից հետո կազմակերպված քննարկմանը, որը կվարի Ելենա Թերզին։ Առաջին ցուցադրությունը տեղի կունենա մարտի 15-ին ժամը 15.30-ին Սվետոզոր կինոթատրոնում։

Տոմսերը կարող եք գնել այս հղումով՝ Temná zahrada | Vstupenky | GoOut

Հաջորդ ցուցադրությունը տեղի կունենա մարտի 17-ին՝ Եվալդ կինոթատրոնում, ժամը 19.45 եւ այնտեղ քննարկումը կվարի Էմիլ Ասլան Սուլեյմանովը։

Այս ցուցադրության տոմսերը կարող եք գնել այս հղումով՝ Temná zahrada – Vstupenky na filmy, po 17. 3. 19:45 ve městě Praha – GoOut

Ալեքսիս Փազումյանի հետ մեր հարցազրույցը կարդացեք այս հղումով՝

Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում – Orer

Հ. Ա.

Orer.eu

Screenshot

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում