Մակեդոնահայ Կարո Տավիթյանը (կրտսերը) թմբկահարների աշխարհի ամենամեծ հանրագիտարանում՝  «Drummerworld»ում

  • 12.03.2025
  • 0
  • 144 Views
Կարո Տավիթյան

Ինչպես հաղորդում է ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը, հանրահայտ մակեդոնահայ վիրտուոզ թմբկահար Կարո Տավիթյանի (կրտսերը) անունը ընդգրկվել է աշխարհի ամենահայտնի թմբկահարների հանրագիտարանում, որը բաղկացած է աշխարհի 500 հանրահայտ թմբկահարների ցանկից։ Կարոյի տեսահոլովակները հրապարակվում են Drummerworld համաշխարհային ֆորումում, որը համարվում է թմբկահարների համար ամենակարևոր հրատարակությունը։ Այդ ցանկում են համաշխարհային այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Ringo Star-ը (The Beatles), Charlie Watts-ը (Rolling Stones), Lars Ulrich-ը (Metallica), Roger Taylor-ը (Queen), Buddy Rich-ը, Matt Sorum-ը (Guns and Roses) եւ այլք։ Կարոն թերեւս միակ հայ երաժիշտն է այդ հանրագիտարանում, որը համարվում է թմբկահարների Վիքիպեդիան։ Ի դեպ, բացի Կարոյից, հանրագիտարանում ընդգրկված է նաեւ ամերիկահայ հայտնի թմբկահար Պոլ Մոթյանը, որը մահացել 2011 թվականին։ Նա նվագել է ամենահայտնի երաժիշտների հետ։

Պոլ Մոթյան

Ինչպես նախկինում հայտնել էինք, Կարոն արդեն իսկ համաշխարհային լեգենդար Zildjian, Vic Firth, Sonor, Cympad, D’addario/Evans, Rtom և Thomann ընկերությունների դեմքն է, իսկ աշխարհահռչակ Vic Firth-ը Կարոյի համար պատրաստել էր հարմարեցված թմբուկի ձողիկներ՝ իր ստորագրությամբ, որն ուներ նաև մակեդոնական իմաստ՝ 7/8 րոպեի ռիթմը:

Դա 25 տարվա երկար ճանապարհ էր, որ Կարոն անցավ եղբոր՝  Տիրան Տավիթյանի հետ միասին, ելույթներ ունենալով  աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքների 100 համերգներում, ձայնագրելով 100-ից ավելի ալբոմներ, համագործակցելով  Գրեմմի մրցանակակիրների և միջազգային արտիստների հետ։ Այսպիսով, Կարոն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է միջազգայինասպարեզում:

Կարոն, համագործակցելով աշխարհահռչակ ընկերությունների հետ, ներկայացրել է նաև իր տեսահոլովակային կատարումներն ու ստեղծագործությունները, այդ թվում՝ աշխարհի խոշորագույն կիթառահարների հետ, ինչպիսիք են Մայք Սթերնը, Ֆրենկ Գեմբալը և Օզ Նոյը, ինչպես նաև լեգենդար սաքսոֆոնահար Էրիկ Մարիենտալը և Մայքլ Ջեքսոնի և Ջանեթ Ջեքսոնի եւ այլ երաժիշտների հետ։

Կարոյի մասին գրել է  ամերիկյան թմբկահարներին նվիրված ամենահայտնի ամսագրի՝ Modern Drummer-ը եւ ներկայացվել է որպես առաջին թմբկահարը Բալկաններից։ Իսկ Drum Talk հեռուստատեսային ֆորումը անդրադարձել է նրա գործունեությանը, որն ունի 500 հազար հետեւորդ։

Կարոյի, նրա եղբոր՝ Տիրանի, ինչպես նաեւ հոր՝ Կարո ավագի հետ մեր հարցազրույցները կարդացեք ՕՐԵՐ ամսագրի մակեդոնահայ համայնքին նվիրված համարում՝ 9-12, 2019թ.։

Հ.Ա.

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում