
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի (CCAF) ամենամյա ընթրիքին մասնակցել են Ֆրանսիայի վարչապետը եւ բարձրաստիճան պաշտոնյաներ
Ելույթներով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդիանդամ Մուրադ Փափազյանը, Արա Թորանյանը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրյունո Ռիթայոն եւ այլոք։
Ֆրանսիայի ՆԳ Նախարարն, անդրադառնալով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակման հարցին՝ ընդգծել է. «Իմ մտքերը 23 անձանց՝ ներառյալ Ռուբենի հետ են այս երեկո, ով վտանգի տակ է դնում իր առողջությունն ու կյանքը այն արժեքների համար, որոնց նա հավատում է։ Ես մտածում եմ նրանց մասին և հուսով եմ, որ այսօրվա իմ խոսքերը կհասնեն Ադրբեջանի սահմաններին, որպեսզիգերիները ազատ արձակվեն»:
Աղբյուր՝ https://yerkir.am/hy/article/2025/03/12/288574

