Գրոսմայստեր Արամ Հակոբյանը չկրելով ոչ մի պարտություն՝ դարձավ «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարին մասնակցում էին 19 երկրների 94 շախմատիստներ, այդ թվում՝ 21 գրոսմայստերներ։ Արամը 10 հնարավորից վաստակեց 8 միավոր։
Շնորհավորում ենք Արամին՝ մաղթելով նոր հաղթանակներ:
orer.eu