Սոֆիա Բաղրամյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն: Սոֆիան 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 189 կետով բարելավեց իր արագ շախմատի վարկանիշը: Շնորհավորում ենք Սոֆիային արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ և...
Սոֆիա Բաղրամյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն: Սոֆիան 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 189 կետով բարելավեց իր արագ շախմատի վարկանիշը: Շնորհավորում ենք Սոֆիային արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ և մաղթում ենք նոր ձեռքբերումներ: orer.eu
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում դարձավ հաղթող: Արոնյանը մրցեց դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգ Մագնուս Կարլսենի հետ ու առավելության հասավ 1,5-0,5 հաշվով: «Ես անչափ...
«Մատենա» բիզնես դպրոցը միավորել է ուժերը «Մեդիակրատ Ստուդիո»-ի հետ՝ իրագործելու Շախմատի միջազգային փառատոնը Հայաստանում: Աշխարհի հնգակի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, բոլոր ժամանակների լավագույն շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը և այլ լեգենդար հյուրեր կայցելեն Հայաստան՝ մասնակցելու Շախմատի միջազգային փառատոնին, որը կանցկացվի հեղինակավոր գրոսմայստեր Լևոն Արոնյանի հովանու ներքո՝ 2026թ.-ի հոկտեմբերին: Մայրաքաղաքում՝ աշխարհի միակ երկրի,...
17-ամյա Վահե Սուքիասյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: Վահեն 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։ Շնորհավորում ենք Վահեին ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ: orer.eu
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը չկրելով ոչ մի պարտություն՝ դարձավ «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։ Մրցաշարին մասնակցում էին 19 երկրների 94 շախմատիստներ, այդ թվում՝ 21 գրոսմայստերներ։ Արամը 10 հնարավորից վաստակեց 8 միավոր։ Շնորհավորում ենք Արամին՝ մաղթելով նոր հաղթանակներ: orer.eu
