Խաչատրյանի մրցույթի 2-րդ փուլի մասնակիցները կատարում են Մանսուրյանի ստեղծագործությունը

  • 10.06.2024
  • 0
  • 159 Views

Արամ Խաչատրյան տուն-թանգարանում այսօր շարունակվում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլը։

Երկրորդ փուլում նախորդ փուլը հաղթահարած 12 ջութակահարները մենահամերգով ներկայանում են ժյուրիի առջև՝ առավելագույնը 60 րոպե տևողությամբ։ Երկրորդ փուլի ծրագրում ներառված են Ֆրանց Շուբերտի ստեղծագործություններից և Տիգրան Մանսուրյանի «Lamento» մենանվագ ջութակի համար ստեղծագործությունը։ Ջութակահարներն իրենց ընտրությամբ կատարում են ևս մեկ գործ‚ որը նպատակ ունի ցուցադրելու մասնակցի տեխնիկան և մեկնաբանման հմտությունները:

Հիշեցնենք‚ որ այս օրերին Երևանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։  Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Խաչատրյանի անվան մրցույթի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ Մրցույթն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 

            Երկրորդ փուլի մասին պատմող տեսանյութը հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/watch/?v=827152529341528

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում