Կանադայի Մոնրեալ քաղաքում ապրիլի 28-ին առաջին անգամ հնչեց հայ անվանի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի և Լազար (Ղազարոս) Սարյանի չքնաղ երաժշտությունը «Գարնանային հիշատակի համերգ» խորագրով միջոցառմանը։ Այս համերգը մշակութային և երաժշտական համագործակցության արդյունք էր բրիտանահայ երաժիշտ...
Կանադայի Մոնրեալ քաղաքում ապրիլի 28-ին առաջին անգամ հնչեց հայ անվանի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի և Լազար (Ղազարոս) Սարյանի չքնաղ երաժշտությունը «Գարնանային հիշատակի համերգ» խորագրով միջոցառմանը։ Այս համերգը մշակութային և երաժշտական համագործակցության արդյունք էր բրիտանահայ երաժիշտ մաեստրո Սիփան Օլահի և Մոնրեալի ՀԲԸՄ-ի միջև, որը տեղի ունեցավ ՀԲԸՄ-ի Ալեքս Մանուկյան համերգասրահում, Մոնրեալ։...
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը նվիրված էր վաստակավոր մանկավարժ, ջութակահար Պետրոս Հայկազյանի 100-ամյակին։ Ուշագրավ է, որ նվագախմբի հետ ելույթ ունեցավ Պետրոս Հայկազյանի աշակերտուհին՝ այժմ Եվրոպայում բնակվող տաղանդաշատ ջութակահարուհի Դիանա Ադամյանը։ Չնայած երիտասարդ տարիքին՝ ջութակահարուհին հասցրել է գրավել աշխարհի մեծ թվով հեղինակավոր բեմեր։ Դիանա Ադամյանը նշում է, որ Պետրոս Հայկազյանը...
Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Բելգիայի Թագավորության Բրուժ քաղաքում տեղի է ունենում IAMA-ի (The International Artist Managers’ Association)՝ Միջազգային երաժշտական կազմակերպության 33-րդ նստաշրջանը։ Միջազգային նստաշրջանին մասնակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հեռանկարային ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը։ Միջազգային նստաշրջանին մասնակցում են երաժշտական հեղինակավոր...
Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տոնը նշանավորվեց պարային ֆլեշմոբով: Նախաձեռնությունը Խորեոգրաֆիայի ամբիոնինն է: Պարային ֆլեշմոբը նվիրված էր ԵԹԿՊԻ-ի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին: Ուսանողներին միացան նաև պրոֆեսորադասախոսական...
Ապրիլի 23-ին Պրահայի Կարլի համալսարանի մեծ դահլիճում՝ Կարոլինիումում հնչեց ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Մարիուս Դուրուֆլեի «Ռեքվիեմը», որն առաջին անգամ էր կատարվում այս սրահում։ Համալսարանական երգչախմբի եւ նվագախմբի հիմնադիր ղեկավար, դիրժիոր Հայկ Ութիջյանն իր ներածական խոսքում նշեց, որ դեռեւս ուանողական տարիներին է ծանոթացել Դուրուֆլեի ստեղծագործությանը, եւ 1986 թվականին, կոմպոզիտորի մահվան տարին,...
« Ապրածս տարիների համար շնորհակալ եմ Աստծուց ու ծնողներից, Հունաստան երկրին` որտեղ ծնվել եմ , Հայաստանին, որն ինձ սիրեց, գուրգուրեց ու փայփայեց և վերջապես Իսրայելին` ինձ գնահատելու ու…ամեն ինչի համար» ։ Հարգանքով՝ Նուբար Ասլանյան: Ապրիլի 17-ին Իսրայելի Հայֆա քաղաքի «Կրիգեր» Համերգային դահլիճում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի 80...
Ինչպես ՕՐԵՐ ամսագիրը տեղեկացել է slippedisc.com-ից, Իսրայելի կամերային նվագախմբի նոր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր է ընտրվել Ռուբեն Ղազարյանը: Նա Գերմանիայի Վյուրտեմբերգի կամերային նվագախմբի նախկին ղեկավարն է։ Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում բեղուն գործունեություն։ orer.eu
Մարտի 27-29-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվեց Մարիե Կրայա 20րդ օպերային միջազգային մրցույթը, որին մասնակցել են 250 երգիչ-երգչուհիներ, եւ միայն 16-ն են անցել կիսաեզրափակիչ։ Եզրափակիչ փուլ անցած ութ երգիչներից առաջին մրցանակին է արժանացել միլանաբնակ սոպրանո Մարիա Սարդարյանը, ով իր ելույթով գերել է ոչ միայն ժյուրիի անդամներին, այլեւ հանդիսատեսին։ Ներկաները հիացել...
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը։ 2019թ․ ստեղծված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը 2022 թվականից կրում է լեհ լեգենդար կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։ Պենդերեցկին գրեթե 60-ամյա գործունեության ընթացքում հեղինակել է ավելի քան 100 գործիքային ստեղծագործություն, ավելի քան 120 երաժշտական գործ անիմացիոն ֆիլմերի,...
Մարտի 24ին գերմանական Մյունխենի թագավորական պալատի եկեղեցում տեղի ունեցավ ավանդական դարձած միջոցառում: Արդեն 2 տարի է Սուրբ Հարության տոնին ընդառաջ կազմակերպվում են Յ.Ս.Բախի մյունխենյան համերգաշարք և այդ շրջանակներում անցկացվում են մի շարք համերգներ: Մարտի 24-ի համերգում առաջին անգամ հնչեց հայ կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունը “Vergnügte Ruh..Hommage an J.S. Bach...
