Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունները հնչեցին Մյունխենի թագավորական պալատի եկեղեցում

  • 26.03.2024
  • 0
  • 657 Views

Մարտի 24ին գերմանական Մյունխենի թագավորական պալատի եկեղեցում տեղի ունեցավ ավանդական դարձած միջոցառում: Արդեն 2 տարի է Սուրբ Հարության տոնին ընդառաջ կազմակերպվում են Յ.Ս.Բախի մյունխենյան համերգաշարք և այդ շրջանակներում անցկացվում են մի շարք համերգներ:

Մարտի 24-ի համերգում առաջին անգամ հնչեց հայ կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունը “Vergnügte Ruh..Hommage an J.S. Bach ” նվիրում Բախին՝ թավջութակի և լարային գործիքների համար: Մենակատարն էր Դենիս Սևերինը՝ Bach Collegium Orchestra Winnfried Grabe –ի ղեկավարությամբ:

Համերգին հնչեց նաև Մարտին Ուլիխանյանի ,,Լամենտո,, ստեղծագործությունը, որը գրվել է 2020 թ. և նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիների մայրերին: Այս գեղեցիկ և շատ հուզիչ ստեղծագործությունը Մյունխենում հնչեց առաջին անգամ:

Համերգի կազմակերպիչն էր Musikerlebnis ընկերությունը, որտեղ և աշխատում է մեր հայրենակցուհի Արմինե Բաբայանը: Վերջինս ստեղծել է Հայաստանի և Բավարիայի մեջ յուրահատուկ կամուրջ և 2019 թվականից ի վեր՝ հավատարիմ մնալով այս գաղափարին, և իր սկզբունքին, զարգացնում է երկու երկրների միջև մշակութային փոխառնչությունները, լինելով նաեւ Մյունխենի հայ-գերմանական DAV Social հասարակական կազմակերպության խորհրդի անդամ: Ինչպես նշում են համերգի կազմակերպիչները, սա շատ կարևոր է մեր իրականության մեջ տարբեր մարտահրավերներ հաղթահարելու և մշակույթին, տվյալ դեպքում՝ երաժշտությանը, գեղեցիկին ու բարուն ծառայելու գործում: Նմանատիպ միջոցառումները նաև հնարավորություն են տալիս հանրահռչակելու հայկական մշակույթը:

Մինչ այդ մարտի 23-ին կազմակերպվեց Լիանա և Վիկտորյա Ուլիխանյանների համերգը մյունխենաբնակ տաղանդավոր հայ երաժիշտների հետ: Համերգը բարեգործական էր և նվիրատվությունը փոխանցվել է Հայաստանում հայ- գերմանական նախագծի իրագործմանը: Ելույթով հանդես եկան Ուլիխանյան քույրերը Մյունխենաբնակ հայ դաշնակահարուհի Մարգարիտա Հովհաննիսյանի նվագակցությամբ, ինչպես նաև ջութակահար Էրիկ Մայեր Հովհաննիսյանը:

Ծրագրում հնչեցին Յ.Բախի, Ռ.Շումանի , Մ.Ուլիխանյանի և Ա Խաչատրյանի ստեղծագործություններն էին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում