Նախագահութեամբ` ՆԱԳՏՏ Ամեն.եւ Գերերջ. Տ.Տ.Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Հայրապետի։ Հինգշաբթի, 26 Փետրուար 2026-ի, երեկոյեան, Զմմառու դպրեվանքի Սուրբ Յովսէփ մատրան մէջ, նշուեցաւ` Տիեզերական եկեղեցւոյ վարդապետ` Ս.Գրիգոր Նարեկացիի տօնը։ Ներկայութեամբ` Զմմառու...
Նախագահութեամբ` ՆԱԳՏՏ Ամեն.եւ Գերերջ. Տ.Տ.Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Հայրապետի։ Հինգշաբթի, 26 Փետրուար 2026-ի, երեկոյեան, Զմմառու դպրեվանքի Սուրբ Յովսէփ մատրան մէջ, նշուեցաւ` Տիեզերական եկեղեցւոյ վարդապետ` Ս.Գրիգոր Նարեկացիի տօնը։ Ներկայութեամբ` Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանութեան Պատրիարքական Փոխանորդ եւ Զմմառու Վանքի Մեծաւոր Գերպծռ.Մաշտոց Թ.Ծ.Վ.Զահթէրեանի, Լիբանանի Արհիապատիւ Գերապայծառներուն եւ...
Երեւանում տեղի է ունեցել «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» (EUCC) հիմնարկեքի արարողությունը։ Այն կառուցվում է Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում՝ գործող Թումո կենտրոնի անմիջական հարևանությամբ։ 18.000 մ² ընդհանուր մակերես զբաղեցնող շենքը նախագծել է աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական ընկերությունը։ Համալիրը կներառի Թումո լաբեր՝ կրթական, ինժեներական և ինկուբացիոն ծրագրերով, 42 Երևան՝...
Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով հայտնում ենք, որ ուղիղ չորս տարի հետո արևմտահայերեն խոսքի ճանաչումը (West Armenian ASR) իրականություն է դառնում։ Շատ ծանր ուղի էր, որովհետև չկային տվյալներ այդ գործիքի մշակման համար։ Եւ մինչև օրս էլ չկա․ այլընտրանքային հնարքով ենք գտել լուծումը։ Արևմտահայությունն բացարձակապես անպաշտպան ու մերկ է թվային...
Միջգիտակարգային գիտաժողով Հարաւային Քալիֆորնիոյ Համալսարանին մէջ (USC), Լոս Անճելըս Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքը ուրախութեամբ կը յայտարարէ «Լեզուն Սփիւռքով մէկ՝ հայերէնը իր հեռանկարներով» գիտաժողովին յայտագիրը։ Գիտաժողովը կազմակերպուած է Հարաւային Քալիֆորնիոյ Համալսարանի «Dornsife» Հայագիտական Հիմնարկին հետ համագործակցութեամբ. տեղի պիտի ունենայ 27 փետրուար – 1 մարտ 2026, Լոս Անճելըս, USC-ի «Taper Hall of Humanities» սրահին մէջ: Հայերէնը ինչպէ՞ս կրնայ բարգաւաճիլ Սփիւռքի մէջ։ Կորուստի կամ նահանջի պատումներու վրայ կեդրոնանալու փոխարէն, գիտաժողովը միտումնաւոր կերպով ուշադրութիւնը կը սեւեռէ նորարարութեան, ստեղծագործութեան եւ յաջողութեան օրինակներու՝ լուսարձակի տակ առնելով այն նախաձեռնութիւնները, ռազմավարութիւնները եւ աշխատանքները, որոնց շնորհիւ հայերէնը մնայուն եւ կենսունակ կը դառնայ թէ՛ իր գրական չափանիշներով եւ թէ՛ խօսակցական ու բարբառային ձեւերով՝ տարբեր սերունդներու եւ աշխարհագրական վայրերու միջեւ: Այս հարցումին կեդրոնը կը գտնուի հայերէնի կայունութիւնը Սփիւռքի համայնքներուն մէջ: Երեք օրուան ընթացքին, մասնակիցները պիտի արծարծեն զանազան թեմաներ, ինչպէս՝ լեզուական քաղաքականութիւն եւ գնահատում, ժառանգական լեզուի փոխանցում, նախակրթական եւ համալսարանական մակարդակի լեզուի կրթութիւն, միջլեզուական եւ իւրացման կիրարկումներ, ստեղծագործութեան եւ արուեստի լեզուական փորձառութիւններ, լրագրութիւն, արհեստական բանականութիւն, ինչպէս նաեւ՝ հայերէնի ապագան թուային աշխարհին մէջ: Յայտագիրը առաջնահերթութիւն կու տայ թէ՛ արեւմտահայերէնին, թէ՛ արեւելահայերէնին՝ ներկայացնելով համաշխարհային հեռանկարներ Հայաստանէն, Միջին Արեւելքէն, Եւրոպայէն, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաներէն: Դոկտ. Ռութ Քիրշըրի եւ Դոկտ. Մարիա Փոլինսքիի պիտի ըլլան գիտաժողովին գլխաւոր բանախօսները: Անոնց կից պիտի ներկայացուին դասաւանդման նորարարական մեթոտներ, արուեստի եւ թուային աշխարհին մէջ լեզուի ստեղծագործական կիրարկումներ, ինչպէս նաեւ՝ լեզուի վերաշխուժացման նորագոյն ձեւեր։ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքի տնօրէն Դոկտ. Ռազմիկ Փանոսեանը պիտի վարէ երկու կլոր սեղաններ, որոնցմէ մէկն է՝ «Կիւլպէնկեան Հիմնարկութեան մօտեցումը՝ լեզուական կայուն կենսոլորտի մը կառուցումը Սփիւռքի մէջ»: Հիմնարկութեան արեւմտահայերէնի եւ մանկավարժական ծրագիրներու աւագ պատասխանատու Անի Կարմիրեանը հանդէս պիտի գայ գիտաժողովի եզրափակիչ խօսքով: Գիտաժողովին մուտքը ազատ է եւ հանրութեան բաց, սակայն արձանագրութիւնը պարտադիր է: Յաւելեալ տեղեկութիւններու համար` այցելեցէք https://gulbenkian.pt/armenian-communities/ էջը, բաժանորդագրուեցէք Բաժանմունքի տեղեկատուին եւ հետեւեցէք մեր Facebook-ի էջին՝ https://www.facebook.com/gulbenkian.armenian.communities
Փետրվարի 18, 2026 թ.– 2026-2027 ուսումնական տարվա կրթաթոշակների դիմումների ընդունման մեկնարկին զուգահեռ՝ ՀԲԸՄ-ն հայտարարում է դիմորդների պահանջների, կրթաթոշակների չափի և ուսումնառության առաջնահերթ ոլորտների վերաբերյալ նշանակալի փոփոխությունների մասին։ Այս փոփոխությունները միտված են ներգրավելու այն դիմորդներին, որոնց ակադեմիական ձգտումները կնպաստեն սոցիալական ազդեցության ապահովմանը, հայկական առաջընթացին և ՀԲԸՄ-ի առաքելությանը։ Առաջիկա ուսումնական տարում ՀԲԸՄ...
Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքը ուրախութեամբ կը յայտարարէ որ Հրակ Պագարեան առատաձեռն նուիրատուութիւն մը ըրած է Հիմնարկութեան կրթաթոշակի ծրագիրին։ Կիւլպէնկեան կրթաթոշակ ստացողները յաճախ կը դառնան առաջնորդներ եւ մասնագէտներ իրենց համապատասխան բնագաւառներուն մէջ։ Ուրախ ենք որ պարոն Պագարեան որոշած է նպաստել Հայկական Համայնքներու Բաժանմունքին համալսարանական կրթաթոշակներու ծրագիրին՝ ուրիշ փայլուն ուսանողներու օգնելու համար։ Երեք տարիներու (2011-2013) ընթացքին Հրակ կրթանպաստ ստացած էր՝ Պէյրութի մէջ Լիբանանեան Միջազգային Համալսարանին մէջ դեղագործութիւն ուսանելու համար։ Հրակ Պագարեան կապ հաստատեց Հիմնարկութեան հետ՝ յայտնելով. «Ես Կիւլպէնկեան Հիմնարկութենէն կրթանպաստ ստացած եմ իմ համալսարանական օրերուս, հիմա կ՚ուզեմ իմ հերթիս նուիրատուութիւն մը ընել Հիմնարկութեան՝ ուրիշ ուսանողներու օգնելու համար»։ Պարոն Պագարեան այժմ դեղագործ է եւ համահիմնադիրը՝ մասնագիտացած դեղատան մը Օրանճ Քաունթիի մէջ, Քալիֆորնիա, որ 2025-ին շահած է ազգային «Տարուան դեղատուն» մրցանակը։ Հիմնարկութեան նախագահ Փրոֆեսոր Անթոնիօ Ֆէյժo յայտնեց. «Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքը կրթանպաստ կը շնորհէ իր հիմնադրութենէն ի վեր (1957)։ Մեր շահառուներուն մէջ կան բազմաթիւ ականաւոր համայնքային առաջնորդներ, գործարարներ եւ մտաւորականներ, ներառեալ երկու հայ Նոպէլեան մրցանակակիրներ։ Սոյն նուիրատուութիւնը կը նպաստէ այս երկար աւանդութեան՝ արտացոլելով մեր Հիմնադիրին առատաձեռնութիւնը»։ Շնորհակալ ենք Հրակ Պագարեանին առատաձեռնութեան համար. ան նախաձեռնեց կապ հաստատել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան հետ՝ համաշխարհային հայ համայնքին նպաստելու ուսանողական կրթանպաստի միջոցով։ Անոր նուիրատուութեան ամբողջ գումարը պիտի յատկացուի Միջին Արեւելքի արժանաւոր ուսանողներու։ Յաւելեալ տեղեկութիւններու համար` այցելեցէք https://gulbenkian.pt/armenian-communities/ էջը, բաժանորդագրուեցէք Բաժանմունքի տեղեկատուին եւ հետեւեցէք մեր Facebook-ի էջին՝ https://www.facebook.com/gulbenkian.armenian.communities
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի շրջանակում փետրվարի 10-ին Երևանում կայացել է Հայաստան – ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱՄՆ փոխնախագահի պատվիրակության անդամներ, երկու երկրների տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ: Նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ 2025 թվականի հունվարին...
ԱՄՆ-ում հիմնված արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերությունը՝ Firebird-ը, հայտարարել է Հայաստանում իրականացվող AI գերհաշվողական մեգանախագծի երկրորդ փուլի մասին։ Ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման և կարգավորող թույլտվությունները՝ Հայաստան լրացուցիչ 41 հազար NVIDIA GB300 գրաֆիկական պրոցեսոր (GPU) մատակարարելու համար։ Ընդլայնված հաշվարկային կլաստերը Հայաստանը դիրքավորում է աշխարհում AI GPU-ների խոշորագույն հնգյակում։...
Գլոբալ թվային հարթակների թափանցիկության զեկույցները բացահայտում են, թե ինչ պարբերականությամբ և ինչ ծավալի հարցումներով են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները դիմել սոցիալական մեդիա ընկերություններին՝ օգտատերերի վերաբերյալ տվյալներ ստանալու կամ բովանդակություն հեռացնելու նպատակով։ Այս մասին ՕՐԵՐ-ին տեղեկացնում է Media Diversity Institute-ը։ Հավաքագրել ենք 2020-2024 թվականներին Meta-ի, TikTok-ի, Google-ի, Apple-ի և Yandex-ի...
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել պ․գ․թ․ Արմինե Տիգրանյանի «Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը (2020-2025 թթ․) վերնագրով ուսումնասիրությունը։ Սույն ուսումնասիրությամբ հեղինակն անդրադարձել է 2020-2025 թթ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների, էթնիկ զտման և ռասայական խտրականության հետևանքով...
