Գաֆէսճեան թանգարանի հատուկ միջոցառումների սրահում՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցավ վավերագրական կինոյի պոետ Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև ինքը՝ Վարպետը։ Հրատարակությունն ամբողջությամբ հուշագրություն է՝ հեղինակի մանկության, պատանեկության,...
Գաֆէսճեան թանգարանի հատուկ միջոցառումների սրահում՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցավ վավերագրական կինոյի պոետ Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև ինքը՝ Վարպետը։ Հրատարակությունն ամբողջությամբ հուշագրություն է՝ հեղինակի մանկության, պատանեկության, երիտասարդության, և առհասարակ, նրա կյանքի հարազատ պատառիկները: Արտավազդ Փելեշյանը գիրքը նվիրել է իր մոր հիշատակին։...
Վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնը՝ Ամստերդամի միջազգային փաստավավերագրական փառատոնը (IDFA) «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչել կինոռեժիսոր ՇՈՂԱԿԱԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, 44-օրյա պատերազմի անձնական ողբերգությունից ծնված «1489» դեբյուտային ֆիլմը և շնորհել գլխավոր մրցանակը: Ֆիլմը նաեւ արժանացել է կինոքննադատների՝ FIPRESCI-ի մրցանակին: Այս մասին հայտնում է Հայաստանի Կինոգործիչների միությունը եւ շնորհավորում երիտասարդ ռեժիսորին։...
Երիտասարդ կինոռեժիսոր Գարուշ Ղազարյանն առաջին անգամ մասնակցեց չեխական Յիհլավայի փաստավավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնին։ -Մինչ փառատոնին անդրադառնալը, հակիրճ ներկայացրու խնդրեմ, թե որտե՞ղ ես ուսանել եւ ի՞նչ կինոաշխատանքներ ես հեղինակել։ -Ես ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ «Կինոարվեստ»ի բաժինը եւ «Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա» մասնագիտացմամբ։ Այնուհետև ուսումս շարունակել եմ նույն...
Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում նոյեմբերի 10-ին կկայանա ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրությունը։ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում ընտրված ֆրանսահայ կինոռեժիսորի ֆիլմի կներկայացվի Պրահայի ֆրանսիական ինստիտուտի դահլիճում։ Նշենք, որ ֆիլմը Հայաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի համատեղ արտադրության արդյունքն է։ Չեխական ցուցադրությունը իրականություն է դառնում...
Հոկտեմբերի 8-ից 15-ը կայացած Լայպցիգի 66-րդ վավերագրական եւ անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում տեղի է ունեցել ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի «Սիրունիկն ու փաստաբանը» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ժյուրիի որոշմամբ ֆիլմն արժանացել է երկրորդ՝ «Արծաթե աղավնի» մրցանակին՝ որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ: Ի դեպ, ֆիլմն առաջադրված էր եւս երեք մրցանակների: Մրցանակի հանդիսավոր...
Իսպանական Բանելմադենայի միջազգային կինոփառատոնը, որն արդեն 26 տարի Եվրոպական հանրությանն է ներկայացնում այլընտրանքային կինոն, հեղինակային կինոյի լավագույն գործերը և համաշխարհային կինոյում մեծ ներդրում ունեցած արվեստագետներին պատվում է հետահայաց ցուցադրություններով, պատվո մրցանակներով, այս օրերին իր նախաձեռնությամբ ներկայացնում է նաև Հայ կինոն՝ որպես հետահայաց ցուցադրություն ծրագրում ընդգրկելով կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության...
Հայ կինոբեմադրիչ Արամ Մանուկյանը կնկարահանի իտալական ֆիլմ. Հանդիպումներ Վենետիկում եւ Մոնտեկատինիում
Լուսանկարում՝ Արամ Մանուկյանը, Վենետիկի Կինոփառատոնի Նախագահ Ռոբերտո Չիկուտտոն եւ Մոնտեկատինիի կինոփառատոնի նախագահ Զեպպին ՕՐԵՐ-ն արդեն անդրադարձել է անցյալ տարի իտալական Մոնտեկատինիի 73-րդ կինոփառատոնում հայ կինոբեմադրիչ Արամ Մանուկյանի «Ակնարկ» ֆիլմի հաջողությանը։ Այդ կինոփառատոնում առաջին անգամ պատմության մեջ լավագույն օպերատորական աշխատանք մրցանակին արժանացավ ֆիլմի օպերատոր Արմեն Գեւորգյանը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի...
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի ծովածոցի Լիդո կղզում մեկնարկել է Վենետիկի 80-րդ միջազգային կինոփառատոնը, որին ներկա են եղել բազմաթիվ կինոաստղեր․ ոմանք էլ, սակայն, չեն կարողացել գալ՝ ԱՄՆ-ում դերասանների և սցենարիստների գործադուլի պատճառով: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: Աշխարհի ամենահին կինոստուգատեսի հիմնական ծրագրին կնախորդեն միջոցառումներ՝ նվիրված դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդայի հիշատակին, որը մահացավ...
Հայ կինոյի 100-ամյակի կապակցությամբ Չեռնոգորիայի Բար քաղաքի 36-րդ կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 7-ից 12-ը կանցկացվեն Հայկական ֆիլմի օրեր, որը կազմակերպել են Բար մշակութային կենտրոնը և Չեռնոգորիայի կինոկենտրոնը։ Օրերի շրջանակներում նախատեսված են հայկական ֆիլմերի ցուցադրություններ եւ քննարկումներ։ Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ առաջին քննարկումը, որին մասնակցեցին «Ավրորայի արևածագը» ֆիլմի գեղարվեստական ղեկավար և տնօրեն...
Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը, որը հիմնված է Նարինե Աբգարյանի համանուն վեպի վրա, Orvinio Cinema փառատոնին հաղթող է ճանաչվել լավագույն «Արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում: Մրցանակը ստացել է Իտալիայում Հայաստանի հյուպատոսը, որն էլ կփոխանցի կինոբեմադրիչին։ Հիշեցնենք, որ Ֆիլմն արդեն մասնակցել է մի քանի միջազգային կինոփառատոնների, իսկ անցյալ տարի «Զուլալի» ֆիլմի գլխավոր...
