
Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը, որը հիմնված է Նարինե Աբգարյանի համանուն վեպի վրա, Orvinio Cinema փառատոնին հաղթող է ճանաչվել լավագույն «Արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում: Մրցանակը ստացել է Իտալիայում Հայաստանի հյուպատոսը, որն էլ կփոխանցի կինոբեմադրիչին։
Հիշեցնենք, որ Ֆիլմն արդեն մասնակցել է մի քանի միջազգային կինոփառատոնների, իսկ անցյալ տարի «Զուլալի» ֆիլմի գլխավոր հերոսուհի, հայ դերասանուհի Հերմինե Ստեփանյանն արժանացել է Պուլիայում անցկացվող Salento International Film Festival-ի լավագույն դերասանուհի մրցանակին։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
https://m.facebook.com/story.php?story_fbid=584530940560050&id=100070094471917

