13.11.2023 admin

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի «Օպերելիա» հանրահայտ օպերային մրցույթում նոյեմբերի 5-ին երիտասարդ շնորհալի բարիտոն Նավասարդ Հակոբյանն արժանացավ երկու մրցանակի՝ The Don Plácido Domingo Ferrer Prize of Zarzuela-«Զարզուելա» մրցանակին եւ երրորդ տեղի...

17.07.2023 admin

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ելենա Օբրազցովայի անվան երիտասարդ օպերային երգիչների 14֊րդ միջազգային մրցույթում մեր շնորհալի հայրենակից, բարիտոն Ակսել Դավեյանն արժանացել է Առաջին մրցանակին։ Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած 383 դիմորդներից ընտրվել են եւ մասնակցել 49 երգիչ։...

30.06.2023 admin

Լիտվահայ օպերային հայտնի երգչուհի, սոպրանո Հասմիկ Գրիգորյանն արժանացել է «Opus Klassik» մրցանակին՝ որպես «Դիսոնանս» ալբոմի լավագույն մենակատար, հայտնում են opusklassik.de.-ն եւ www.lrt.lt։ Տարվա գործիքավորող մրցանակին է արժանացել նաև ակորդեոնահար Մարտինաս Լևիչիսը։ Այս մրցանակը համարվում...

15.01.2023 admin

Հունվարի 8ին եւ 11ին չեխական Բռնոյի Յանաչեկի անվան օպերային թատրոնի երկու ներկայացումներում հանդես եկավ  Երեւանի օպերային թատրոնի երիտասարդ շնորհալի տենոր Տիգրան Հակոբյանը։ Դեռեւս 2022ի հունիսի 21ին նա հանդես էր եկել Բռնոյի օպերային թատրոնի ՕԹԵԼԼՈ...

31.10.2022 admin

Հոկտեմբերի 30-ին Լատվիայի Ազգային թատրոնում ավարտվել է Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող Operalia 2022 համաշխարհային մրցույթը, որին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ աշխարհի տասնյակ երկրներից։ Հայաստանը ներկայացնող սքանչելի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է...

01.10.2022 admin

Իտալախոս Շվեցարիայի գողտրիկ մայրաքաղաք Լուգանոյում մեկամսյա հյուրախաղերով մեծ հաջողությամբ ելույթներ ունեցավ Ա. Սպենդարյանի Անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի մեներգչուհի Սոֆիա Թումանյանը: Երիտասարդ մեցցո-սոպրանոն հատուկ հրավեր էր ստացել՝ հանդես գալու Լուգանոյի մշակութային կենտրոնի...

25.07.2022 admin

  Հուլիսի 28-ին բացառիկ հնարավորություն ունեք ունկնդրելու Վերդիի ‹‹Օթելլո›› օպերան՝ համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ. Օթելլո՝ Արսեն Սողոմոնյան, Դեզդեմոնա՝ Լիանա Ալեքսանյան, Յագո՝ Վլադիսլավ Սուլիմսկի: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան: Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային...

14.07.2022 admin

Հուլիսի 12-Ին Լոնդոնի Թագավորական օպերայի բեմը/Royal Opera House/ կրկին զարդարվեց գերմանաբնակ տաղանդավոր սոպրանո Հրաչուհի Բասենցի անկրկնելի ելույթով՝ այս անգամ Դեզդեմոնայի դերակատարմամբ Քեյթ Վորների  «Օթելլո» բեմականացման այս տարեշրջանի պրեմիերայում։ Դահլիճը ոչ միայն ընդունեց այս բեմականացումը,...

11.07.2022 admin

Երկար սպասված, բաղձալի, ցանկալի․․․ Պոլիուտո օպերան /հայերեն՝ Պողիկտոս/ հենց այդպես է թարգմանվում «Պողիկտոս» անունը հունարենից։ Ու չնայած հերոսի ողբերգական ճակատագրի, հայ հանդիսատեսի համար, հիրավի ,երջանիկ զուգադիպություն է «ՊՈՂԻԿՏՈՍ»-ի սպասված, բաղձալի, ցանկալի  վերադարձը բեմահարթակ։ Ուշագրավ...

22.01.2022 admin

Houston Grand Opera-ն հայտարարել է իր 34-րդ Էլեոնոր ՄակՔոլումի երիտասարդ երգիչների մրցույթի հաղթողներին: Առաջին տեղը զբաղեցրել է բարիտոն Նավասարդ Հակոբյանը, ով կստանա $10,000: Երկրորդ տեղում սոպրանո Ամանդա Բատիստան է, ով կվաստակի 5000 դոլար: Երրորդ տեղի...

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի «Օպերելիա» հանրահայտ օպերային մրցույթում նոյեմբերի 5-ին երիտասարդ շնորհալի բարիտոն Նավասարդ Հակոբյանն արժանացավ երկու մրցանակի՝ The Don Plácido Domingo Ferrer Prize of Zarzuela-«Զարզուելա» մրցանակին եւ երրորդ տեղի մրցանակին։ Մրցույթից հետո Նավասարդը ՕՐԵՐ-ի հետ կիսվեց իր տպավորություններով։ -Սիրելի Նավասարդ, շնորհավորում ենք «Օպերալիայի» պատվավոր...

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ելենա Օբրազցովայի անվան երիտասարդ օպերային երգիչների 14֊րդ միջազգային մրցույթում մեր շնորհալի հայրենակից, բարիտոն Ակսել Դավեյանն արժանացել է Առաջին մրցանակին։ Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած 383 դիմորդներից ընտրվել են եւ մասնակցել 49 երգիչ։ Առաջին փուլն անցկացվել է առցանց տեսաձայնագրություններով։ Երկրորդ և երրորդ փուլերը տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում՝...

Լիտվահայ օպերային հայտնի երգչուհի, սոպրանո Հասմիկ Գրիգորյանն արժանացել է «Opus Klassik» մրցանակին՝ որպես «Դիսոնանս» ալբոմի լավագույն մենակատար, հայտնում են opusklassik.de.-ն եւ www.lrt.lt։ Տարվա գործիքավորող մրցանակին է արժանացել նաև ակորդեոնահար Մարտինաս Լևիչիսը։ Այս մրցանակը համարվում է եվրոպական դասական երաժշտության ամենակարևոր և հեղինակավոր մրցանակներից մեկը։ «Դիսոնանս» ալբոմը Հ.Գրիգորյանի առաջին ստուդիական ալբոմն...

Հունվարի 8ին եւ 11ին չեխական Բռնոյի Յանաչեկի անվան օպերային թատրոնի երկու ներկայացումներում հանդես եկավ  Երեւանի օպերային թատրոնի երիտասարդ շնորհալի տենոր Տիգրան Հակոբյանը։ Դեռեւս 2022ի հունիսի 21ին նա հանդես էր եկել Բռնոյի օպերային թատրոնի ՕԹԵԼԼՈ նոր բեմադրության առաջնախաղում, ինչը դարձավ երիտասարդ հայ երգչի առաջին ելույթը եվրոպական օպերային բեմահարթակում։  Ներկայացման հաջողությունն...

Հոկտեմբերի 30-ին Լատվիայի Ազգային թատրոնում ավարտվել է Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող Operalia 2022 համաշխարհային մրցույթը, որին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ աշխարհի տասնյակ երկրներից։ Հայաստանը ներկայացնող սքանչելի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է ոչ միայն Առաջին մրցանակը, այլեւ Ռոլեքս ընկերության կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը՝ Rolex Prize of the...

Իտալախոս Շվեցարիայի գողտրիկ մայրաքաղաք Լուգանոյում մեկամսյա հյուրախաղերով մեծ հաջողությամբ ելույթներ ունեցավ Ա. Սպենդարյանի Անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի մեներգչուհի Սոֆիա Թումանյանը: Երիտասարդ մեցցո-սոպրանոն հատուկ հրավեր էր ստացել՝ հանդես գալու Լուգանոյի մշակութային կենտրոնի 2022/23 թատերաշրջանի բացմանը: Լուգանոյում սա հիրավի իրադարձություն էր, քանի որ կայանալու էր Ջուզեպե Վերդիի «Տրավիատա»...

  Հուլիսի 28-ին բացառիկ հնարավորություն ունեք ունկնդրելու Վերդիի ‹‹Օթելլո›› օպերան՝ համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ. Օթելլո՝ Արսեն Սողոմոնյան, Դեզդեմոնա՝ Լիանա Ալեքսանյան, Յագո՝ Վլադիսլավ Սուլիմսկի: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան: Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերի մասնակցությամբ: Օպերան կհնչի համերգային կատարմամբ: ‹‹Օթելլո››-նՎերդիի ռեալիստական ժանրի բարձրագույն ձեռքբերումներից է, համաշխարհային դասական օպերայի լավագույն ստեղծագործություններից մեկը: Կոմպոզիտորին հաջողվել է փոխանցել շեքսպիրյան ողբերգության իրական ոգին, թեև, երաժշտական դրամատուրգիայի օրենքների համաձայն, այստեղ բացակայում են մի շարք տեսարաններ: Օպերայում իրադարձությունները զարգանում են ավելի խիտ և սրընթաց, իսկ կերպարների և դրամատիկ իրավիճակների հակադրությունն ավելի կտրուկ է: Այս երաժշտական ողբերգությունը ցնցում է իր ճշմարտացիությամբ և մարդկային կերպարների խորությամբ: Արտակարգ ռելյեֆայնությամբ և զորեղ դրամատիզմով է ներկայացված Օթելլոյի երաժշտական կերպարը՝ հերոսի և ռազմիկի, կրքոտ, սիրող ամուսնու, վստահող և միևնույն ժամանակ իր կատաղության մեջ խելահեղ մարդու, ինչպես նաև հեզ ու մաքուր Դեզդեմոնան և նենգ Յագոն, ով ոտնահարում է բոլոր բարոյական օրենքները: Երգչախմբային հատվածները լրացնում են գլխավոր հերոսների կերպարները՝ արտահայտելով ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ: Օպերայում կարևոր դեր է խաղում նվագախումբը, որը փոխանցում է իրադարձությունների հուզական մթնոլորտը՝ հոգեբանական երանգների բացառիկ հարստությամբ։...

Հուլիսի 12-Ին Լոնդոնի Թագավորական օպերայի բեմը/Royal Opera House/ կրկին զարդարվեց գերմանաբնակ տաղանդավոր սոպրանո Հրաչուհի Բասենցի անկրկնելի ելույթով՝ այս անգամ Դեզդեմոնայի դերակատարմամբ Քեյթ Վորների  «Օթելլո» բեմականացման այս տարեշրջանի պրեմիերայում։ Դահլիճը ոչ միայն ընդունեց այս բեմականացումը, այլեւ իր բուռն ծափողջույններով ու բրավոներով գնահատեց թե՛ դերասանների խաղը, թե՛ բեմականացումը եւ թե՛ դիրիժոր...

Երկար սպասված, բաղձալի, ցանկալի․․․ Պոլիուտո օպերան /հայերեն՝ Պողիկտոս/ հենց այդպես է թարգմանվում «Պողիկտոս» անունը հունարենից։ Ու չնայած հերոսի ողբերգական ճակատագրի, հայ հանդիսատեսի համար, հիրավի ,երջանիկ զուգադիպություն է «ՊՈՂԻԿՏՈՍ»-ի սպասված, բաղձալի, ցանկալի  վերադարձը բեմահարթակ։ Ուշագրավ է, որ օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և...

Houston Grand Opera-ն հայտարարել է իր 34-րդ Էլեոնոր ՄակՔոլումի երիտասարդ երգիչների մրցույթի հաղթողներին: Առաջին տեղը զբաղեցրել է բարիտոն Նավասարդ Հակոբյանը, ով կստանա $10,000: Երկրորդ տեղում սոպրանո Ամանդա Բատիստան է, ով կվաստակի 5000 դոլար: Երրորդ տեղի համար  նախատեսված 3000 դոլար մրցանակը կստանա բաս-բարիտոն Ջոնգվոն Հանը; նա նաև արժանացել է հանդիսատեսի ընտրության...

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում