Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու պապերը Ցեղասպանության ընթացքում եւ հետո: (Նկատի չունեմ այն թեթեւսոլիկներին, որոնք այս պահին ղեկավարում են,...
Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու պապերը Ցեղասպանության ընթացքում եւ հետո: (Նկատի չունեմ այն թեթեւսոլիկներին, որոնք այս պահին ղեկավարում են, հույս ունեմ՝ ժամանակավորապես, մեր երկիրն ու պետությունը, եւ որոնք քիչ է մնում մահվան վկայական պահանջեն...
Այսօր «Ազգ» շաբաթաթերթի աշխատակիցներն ու հեղինակները, գործընկերները շնորհավորել են իրենց սիրելի խմբագրի 80-ամյա հոբելյանը։ Ստորեւ ներկայացնում ենք «ԱԶԳ»ի հրապարկումը։ «Ազգի» 34-ամյա պատմության մեջ երբեւէ չի պատահել, որ էջ հրատարակենք՝ առանց գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի գիտության: Սա բացառիկ, եզակի դեպք է, մեր անակնկալն է սիրելի գլխավոր խմբագրի ծննդյան 26 հազար...
Նավագնացության պատմությունից մեզ հայտնի այս անգիր օրենքը դարեր շարունակ գործել ու դեռ գործում է: Եղել են այդ օրենքի խստությանը չդիմացողներ, որոնք հետագայում պատժվել են դրա համար: Եղել են նաեւ ուրիշներ, որոնք ընդհանրապես դուրս չեն եկել նավից, պաշարված ամրոցից, բերդից կամ բերդաքաղաքից,- չեն հասցրել, կամ չեն ուզեցել, նախընտրելով մեռնել տեղում…...
Ամեն մի նորմալ երկիր, որի ղեկավարի վարկանիշը 30 տոկոսից ցածր է, պատրաստություններ է տեսնում նրան փոխարինելու մեկ ուրիշով՝ ավելի հաջողակ, ժողովրդի համար ավելի վստահելի: Նման ղեկավարին փոխելու աշխատանքին բոլորից առաջ լծվում է տվյալ անձի կուսակցությունը: Ոչ ոք չի ցանկանում կորցնել ժողովրդականությունը, խորհրդարանում՝ իր աթոռները, քաղաքապետություններում՝ իր դիրքը, կառավարական պորտֆելները:Սա՝...
Նոյնիսկ հին-նոր տարիներու սահմանագիծին վրայ վարչապետ Նիքոլ Փաշինեանը չկրցաւ զսպել իր բնաւորութիւնը։ Ազգին միակ պատգամախօսը ըլլալու յաւակնութիւնը դրդեց զինք խախտելու տարիներու ընթացքին հաստատուած գեղեցիկ աւանդոյթը։ Վերջին պահուն ան արգիլեց հայկական գլխաւոր հեռատեսիլի եթերը տրամադրել մեր ազգի հոգեւոր Առաջնորդին։ Ինչո՞ւ արգիլեց, ի՞նչ շահեցաւ, ի՞նչ կորսնցուց, կորսնցուցի՛նք։ Բացատրութիւնները շատ են, ենթադրութիւնները՝...
Ծանր ապրումներով կը փակենք տարին եւ առաւել ծանր մտահոգութիւններով կը դիմաւորենք նորը։ Իրականութեան մէջ տարեթիւներու փոփոխութիւնը պայմանական է մեզի համար, մեր ժողովուրդին համար։ Հրաժեշտ չենք կրնար տալ հինին, որ միշտ մնալու է մեզի հետ, մեր ժողովուրդին պատմութեան մէջ, որպէս Արցախի կորուստի տարի, նոյնիսկ այն բանէն ետք, երբ, օր մը,...
Կողմնացույցը կորցրած արշավախմբի ենք նման: Քայլ առ քայլ, ճեղք առ ճեղք հեռանում ենք մեր ավանդական, հնավանդ կենտրոնից եւ հասնում մի անորոշ, անծանոթ կետի, ավելի ճիշտ՝ անդունդի,- որի պռնկին կանգնած՝ որոնող հայացքով փնտրում ենք մեր համազգային, համահայկական կենտրոնը, քաղաքական-պետական մեր միջնաբերդը: Մինչեւ հինգ տարի առաջ բնավ պետք չունեինք նման որոնումների,...
Եթե հարց տանք, թե Հայաստան պետությունը կառավարման ո՞ր մոդելին է հետեւում, շատերը հավանաբար պիտի դժվարանան համոզիչ բնորոշում տալ: Ոմանք, թերեւս, պիտի պնդեն, որ մեր երկիրը կառավարվում է վարչապետական սկզբունքով, նկատի ունենալով գործող վարչապետի անսահման, անհակակշիռ եւ անհավասարակշիռ ղեկավարումը: Ուրիշներ, թերեւս, ավելի մակերեսային մոտեցումով, պնդեն նույնը՝ այս անգամ հենվելով այն...
44-օրեայ պատերազմի պարտութիւնը, բուն Հայաստանի սահմանային գօտիներէն կարեւոր դիրքերու ու տարածքներու գրաւումը եւ յատկապէս վերջին` Արցախի լքումն ու բնակչութեան ելիցը (exodus), բնականաբար, դաժան ընկճախտի (depression) մատնեցին հայրենաբնակ մեր ժողովուրդին մտածող զանգուածը: Մանաւանդ որ գալիք օրերը յուսատու որեւէ բան չեն ներշնչեր եւ, ընդհակառակն, ռազմաքաղաքական նորանոր սպառնալիքներ կախուած կը մնան Սիւնիքի,...
Մինչեւ վերջերս Նիկոլ Փաշինյանի խաղաղապաշտությունը (pacifism) կարելի էր վերագրել նրա աշխարհաճանաչ չլինելուն, քաղաքագիտական անփորձությանը: Գյուղացի տղա՝ որ հանկարծ հայտնվում է պետության ղեկին, եվրոպական մեծամեծների շրջապատում, որոնք իբր հիանում են նրա հախուռն քայլերով, յուրօրինակ գաղափարներով, անսպասելի կողմնորոշումներով: Կարելի էր վերագրել նաեւ վրա-վրա եվրոպական տարբեր մայրաքաղաքներ նրա հաճախակի այցելություններին, որոնք, ըստ...
