Այսօր՝ սեպտեմբերի 7-ին հայտնի գրականագետ, արձակագիր ու թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի ծննդյան օրն է։ Ցավոք, 2021 թվականի սեպտեմբերի 3-ին անվանի գործիչը համաճարակի զոհերից մեկը դարձավ եւ հրաժեշտ տվեց երկրային կյանքին, իսկ երկու շաբաթ անց նրան...
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին հայտնի գրականագետ, արձակագիր ու թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի ծննդյան օրն է։ Ցավոք, 2021 թվականի սեպտեմբերի 3-ին անվանի գործիչը համաճարակի զոհերից մեկը դարձավ եւ հրաժեշտ տվեց երկրային կյանքին, իսկ երկու շաբաթ անց նրան միացավ նաեւ իր սիրելի կինը՝ հայտնի դերասանուհի, արձակագիր Անահիտ Թոփչյանը։ Ալեքսանդր Թոփչյանը մահից մի ամիս...
Ներկայումս, երբ կրկին և որերորդ անգամ օրախնդիր է դարձել հայերիս ինքնության, ինքնաճանաչման հարցը, «ծանեա զքեզ» հորդորը մեզ նորից տանում է հազարամյակների խորքը։ Մեր սեպագիր, նշանագիր արձանագրություններն, ապա նաև գրավոր պատմական աղբյուրները մեջքներս ուղղելու և հաստատակամ գործելու ամուր հիմք են ապահովում, զորեղ կամք ձևավորելու և առաջ մղելու խթան դառնում։ Մեր...
«Նիդերլանդական օրագրի» և «Օրեր» Եվրոպական ամսագրի համատեղ գրական նոր նախագիծը՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին, այս անգամ անդրադառնում է Զապել Եսայանին: Գրողների միությունում ունեցած ելույթից հետո Զապելին ձերբակալել են, որից հետո կյանքի մնացյալ տարիները նա անցկացրել է Բաքվի բանտում, որտեղից գրված նամակները հուշում...
Մահացել է չեխ գրող Միլան Կունդերան՝ անցյալ դարի ամենակարևոր չեխ հեղինակներից մեկը։ Նա 94 տարեկան էր և 1975 թվականից ապրում էր Ֆրանսիայում։ Կունդերայի ամենահայտնի ստեղծագործություններից են «Կատակ», «Կեցության անտանելի թեթևությունը» վեպերը և «Ծիծաղելի սեր» պատմվածքների ժողովածուն: «Աշխարհահռչակ և շատ առումներով հանելուկային հեղինակ»,- գրում է Le Figaro-ն Վերջերս Բռնոյում բացվեց...
Ո՞վ չգիտի Հայկական ռադիոյի կամ Ռադիո Երևանի հայտնի անեկդոտները, որոնք կոմունիստական ռեժիմի ժամանակ թնդում էին Արևելյան Եվրոպայի երկրներում։ Եվ ահա, սույն անեկդոտների ժողովածուն՝ «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» վերնագրով, որը կազմել է մեր գործընկեր Արսեն Արզումանյանը, Ռումինիայում ունեցած հաջողություններից հետո թարգմանչուհի Վանինա Բոժիկովայի կողմից թարգմանվեց բուլղարերեն։ Մայիսի 9-ին Ռուսեի...
Մայիսի 12-ից 14-ն ռումինական Ռոման քաղաքում անցկացվեց ռումինահայ ականավոր գրող, բանասեր, թարգմանիչ Կարապետ Իբրըիլյանուին նվիրված ազգային փառատոնի VI թողարկմանը, որը կազմակերպվել էր Ռումինիայի հայերի միության Ռոմանի մասնաճյուղի նախագահ Էմմանուել Նազարեթյանի նախաձեռնությամբ՝ Ռումինիայի Գրողների միության հետ համագործակցությամբ: Փառատոնին մասնակցեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը։ Իր ողջույնի խոսքում դեսպան Մինասյանը նշեց․...
Երեւանի թիվ 135 դպրոցում ներկայացվեց «էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից լույս ընծայած «Չինական գրականության անթոլոգիա» գիրքը։ Թարգմանիչները Գոհար Աթիկյանն ու Ռոբերտ Ծատուրյանն են։ Նրանք թարգմանությունները իրականացրել են միայն չինարենից։ Գիրքը տպագրվել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ։ Գրքի պատասխանատու խմբագիրը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն է։ Թիվ 135 դպրոցում կայացած...
Ապրիլի 27-ին Վիեննայի հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից մշակութային կենտրոնի սրահում տեղի է ունեցել «Հայերն Ամերիկայում. 400-ամյա ժառանգության հետքերով» գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակ, պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, դոկտոր Հայկ Դեմոյանը հանդես է եկել դասախոսությամբ։ Բանախոսը նշել է, որ գիրքը ձոնել է 1618 թվականին առաջինը Ամերիկայի Վիրջինիա նահանգը...
Այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 18-ին Բռնոյի Mahenově památník (հասցեն՝ Mahenova 8) գրադարանի սրահում տեղի կունենա համաշխարհային գրականության ընթերցանության երեկո։ Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց երեկոյի կազմակերպիչ Čech a Lech ընկերության ղեկավարներից Վլաստեմիլ Չեխը, այս անգամ ներկաների ուշադրությանը կներկայացնեն չեխ եւ հայ գրականության դասականներ Բոհումիլ Հրաբալի եւ Ավետիք Իսահակյանի հեքիաթները։ Բոհումլի Հրաբալից...
Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան խորը վշտով տեղեկացնում է, որ 59 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը: Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին ՀՀ Վանաձոր քաղաքում: 1986թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1989թ-ից մինչ...
