Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի ու միգրացիայի հարցերով պետնախարար

  • 29.03.2024
  • 0
  • 369 Views

Պաղեստինի նոր կառավարությունում հայ նախարար կա․ Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է արտաքին գործերի և էքսպատրիատների հարցերով պետնախարար։ Այս մասին հաղորդում է CIVILNET-ը՝ վկայակոչելով Պաղեստինի WAFA գործակալությանը։

Համապատասխան հրամանագրերը ստորագրել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ ձևավորելով Պաղեստինի 19-րդ կառավարությունը։ Նոր կառավարության երդմնակալությունը նախագահի առջև կլինի մարտի 31-ին։

Աղաբեկյանն անվանի պատմաբան է, որը մագիստրոսական կրթություն է ստացել ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանում և դոկտորական աստիճան՝ Փիթսբուրգի համալսարանում:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում