Էրիկ Աղաթելյանը՝ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Չեխիայի չեմպիոն 

  • 01.12.2023
  • 0
  • 672 Views

Նոյեմբերի 27ին Բռնո քաղաքում անցկացված Չեխիայի Save Boxing մրցաշարում 72,5  քաշային կարգում 28 -ամյա չեխահայ բռնցքամարտիկ Էրիկ Աղաթելյանը նվաճեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի  Չեխիայի չեմպիոնի կոչումը՝ արժանանալով չեմպիոնական գոտուն։

Ի դեպ, այդ նույն գոտին միեւնույն քաշային կարգում մեկ տարի առաջ նվաճել էր նրա ավագ եղբայրը՝ 29-ամյա Վիկտոր Աղաթելյանը։

Ըստ կանոնակարգի, մեկ տարի անց գոտու համար նոր մրցույթ է անցկացվում եւ այս անգամ էլ  այն շահեց Էրիկը՝ 3։0 հաշվո հաղթանակ տանելով Միրոսլավ Շերբանի նկատմամբ։ Ինչպես նշել է «Դենիկ» օրաթերթի մեկնաբանը, հավասար մեկնարկից հետո Աղաթելյանն աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը և վերջապես ակնհայտորեն հաղթեց մրցակցին։ ՕՐԵՐի հետ զրույցում Էրիկը ուրախությամբ նշեց, որ այսպիսով գոտին կմնա իրենց տանը։

Ի դեպ, 2021  թվականին  63.5 քաշային կարգում Էրիկն արդեն դարձել էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի Չեխիայի չեմպիոն։

Այս տարին կարեւոր էր Էրիկի համար նաեւ այն առումով, որ ընտանիք է կազմել եւ ամուսնացել  հայուհու հետ։

Հիշեցնենք, որ Էրիկ եւ Վիկտոր Աղաթելյանները տարբեր քաշային կարգերում մոտ 8 անգամ դարձել են սիրողական բռնցքամարտի Չեխիայի չեմպիոններ։

Շնորհավորում ենք  մեր հայրենակցին եւ մաղթում  նոր հաղթանակեր սպորտում,  երջանկություն եւ բարօրություն՝ անձնական կյանքում։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում