Ամստերդամի նորաստեղծ (Armenian Library Amsterdam) հայկական գրադարանը համալրվեց նոր ու արժեքավոր գրքով։ Այս մասին niderlandakan — LiveJournal ին տեղեկացրել են գրադարանից։
Արծաթազարդ կաշվե շքեղ կազմով այս գիրքը 1805 թ․ տպագրվել է Կոստանդնուպոլսում։ Պարունակում է չորս Ավետարանները, և առատորեն զարդարված է փորագրանկարներով, զարդատառերով, գլխազարդերով, վերջնազարդերով, լուսանցազարդերով։
Գիրքը պատկանել է մահտեսի Սիմիօն Բարբարեանցին, որ ծագումով բիթլիսցի էր, և բնակվում Արեևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ 1886 թվականին նրա համար հիշատակարան է գրել Կարսի Սուրբ Նշան եկեղեցու քահանա Տեր Շմաւոն Մարուգեանցը։ Հիշատակարանը ձևակերպված է հին ձեռագրային ավանդույթի համաձայն։
Հիշատակարանի վերջում նշված է նաև, որ 1886 թ․ հունիսի 20-ին Ռուսաստանի կայսր Աղեքսանդրը հրաման էր տվել զինվորներ ուղարկել Կովկաս։
Պարզ չէ, թե ինչպես այս գիրքը հայտնվել է Նիդերլանդներում, սակայն գտնվել է 2010 թ․ մահացած բողոքական հոգևոր հովիվ Հ․Բ․ վան դեր Ստեյնի անձնական գրադարանում։ Ըստ նրան, գիրքն իր հետ բերել էր ցեղասպանությունը վերապրածներից մեկը։ Հովվի որդի Պիմն այս արժեքավոր գիրքը նվիրել է Սուրբ Հոգի եկեղեցուն։
Նիդերլանդական օրագիր