Կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես ընդգրկել է Սուրբ Ներսես Շնորհալու անունը Հռոմեական սրբոց հիշատակարանում

  • 26.05.2026
  • 0
  • 56 Views

Կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես ընդգրկել է Սուրբ Ներսես Շնորհալու անունը Հռոմեական սրբոց հիշատակարանում՝ որպես քրիստոնյաների միության և համերաշխության խորհրդանիշ։

2026 թվականի մայիսի 18-ին՝ երկուշաբթի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կիլիկիո Կաթողիկոսի այցի առիթով, Լևոն XIV Սրբազան Քահանայապետը հայտարարեց Սուրբ Ներսես Շնորհալու անունը Հռոմեական սրբոց հիշատակարանում (Հայսմավուրքում) ընդգրկելու մասին։ Լատինական (Կաթոլիկ) եկեղեցում Սուրբ Ներսես Շնորհալու հիշատակը պաշտոնապես կնշվի նրա վախճանման օրը՝ օգոստոսի 13-ին։

Ներսես Շնորհալին (1102–1173), Ամենայն Հայոց Կաթողիկոս, հայ ժողովրդի մեծագույն սրբերից մեկն է, որը հիշատակվում է որպես հովիվ, աստվածաբան, բանաստեղծ և շարականագիր։ Նա հայտնի էր նաև որպես էկումենիզմի ռահվիրա, որի՝ եկեղեցիների միությանն ու հավատքի խորացմանն ուղղված ջանքերը բարձր էին գնահատվում թե՛ Բյուզանդիայի կայսրերի, թե՛ Հռոմեական եկեղեցու կողմից։

💠 Սուրբ Գրիգոր Նարեկացու, Լիբիայի 21 ղպտի նահատակների և Սուրբ Իսահակ Նինվեցու օրինակներին հետևելով՝ Սուրբ Ներսես Շնորհալու ընդգրկումը Հռոմեական սրբոց հիշատակարանում վկայում է, որ սրբությունը վեր է եկեղեցական բաժանումներով և գոյություն ունի դավանական սահմաններից անդին։

Աղբյուր՝ 2026 05 18 Inclusion of Nerses the Gracious in the Roman Martyrology

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում