Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան Պրահայում նվաճել է բրոնզե մեդալ

  • 24.03.2026
  • 0
  • 264 Views

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված U23 Եվրոպայի գավաթի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ:

Մարզուհին հանդես է եկել ճկասուսեր զենքաձևում՝ ենթախմբային փուլը մեկնարկելով 5 հաղթանակով: Դարյա Մալիշևան շարունակել է հաղթական ընթացքը նաև օլիմպիական մրցակարգում, որտեղ հաղթահարելով երեք անընդմեջ մենամարտ՝ արժանացել է երրորդ հորիզոնականի:

Նշենք, որ Մալիշևան հանդես է եկել ճկասուսեր զենքաձևի ավագ մարզիչ Գագիկ Հովհաննեսյանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում