Հունվարի 22-ին Ռիգայում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված երեկո՝ Լատվիայի հայ համայնքի անվանի մտավորական, «Արարատ» ամսաթերթի խմբագիր Ալեքսանդր Գերոնյանի նախաձեռնությամբ։
Ռիգայի HAMLET ջազ ակումբում հրավիրված բազմազգ հանդիսատեսի առջև գեղեցիկ կատարումներով հանդես են եկել մեներգչուհի Լիլիթ Եդիգարյանը, Նինա Բեկնազարովան, Արաքսի և Պատրիցիա Ավետիսյանները, դաշնակահար Լիլի Սարգսյանը և ասմունքող Անժելա Գասպարյանը։ Երեկոն անցել է ջերմ մթնոլորտում։ Orer.eu Լուսանկարները՝ համայնքային հրապարակումներից։
orer.eu



