Հայաստանը ճանաչվել է «Եվրոպայի առաջատար մշակութային ժառանգություն ունեցող ուղղություն 2025»

  • 23.02.2026
  • 0
  • 66 Views

Հայաստանը World Travel Awards 2025 հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում պաշտոնապես ճանաչվել է որպես «Եվրոպայի առաջատար մշակութային ժառանգություն ունեցող ուղղություն 2025» (World’s Leading Heritage Destination 2025)։ Այս մրցանակը միջազգային զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր և համաշխարհային ճանաչում ունեցողներից է։

Նման բարձր գնահատականը վերահաստատում է Հայաստանի բացառիկ մշակութային դերը Եվրոպայում։ Դարերի պատմություն ունեցող վանքերով, հնագույն քաղաքներով, հարուստ ավանդույթներով և բազմաշերտ մշակութային ժառանգությամբ՝ Հայաստանը շարունակում է գրավել աշխարհի տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկներին։

Սա պարզապես խորհրդանշական կոչում չէ․ այն բարձրացնում է Հայաստանի միջազգային ճանաչելիությունը և ամրապնդում մշակութային ժառանգությունը որպես երկրի զբոսաշրջության զարգացման ռազմավարական առանցքային բաղադրիչ։

Աղբյուրը՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում