Շուտով Հայաստանում Բելգիայի դեսպանատունը կմատուցի նաեւ հյուպատոսական ծառայություններ

  • 12.02.2026
  • 0
  • 125 Views

Հիանալի նորություն Բելգիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների համար։ Շուտով Երևանում Բելգիայի դեսպանատունը կմատուցի նաեւ հյուպատոսական ծառայություններ : Այս մասին տեղեկացանք Բելգիայի Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Միշել Դե Մագդից:

«Իմ հեղինակած բանաձևում, նշում է Միշել Դե Մագդը , ես հատուկ խնդրել էի, որ Բելգիան ամրապնդի իր դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայությունը Հայաստանում, որովհետև հնարավոր չէ ուշադիր հետևել տարածաշրջանին՝ առանց այնտեղ իրական ներկայության։ Ահա թե ինչու ես արդեն պայքարել և ապահովել էի Բելգիայի դեսպանատան բացումը տեղում։ Սա կարևոր, հստակ և օգտակար որոշում է։

Շնորհակալություն եմ հայտնում Բելգիայի Արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոյին իր ուշադրության և արձագանքի համար։ Նախ, կարևոր է հայերի համար, ովքեր տեսնում են, որ Բելգիան երկարաժամկետ պարտավորություն է ստանձնում։ Երկրորդ՝ Բելգիայի հայկական սփյուռքի համար, որը խորապես կապված է իր ծագման երկրի հետ։ Այս ներկայությունը ամրապնդում է երկու երկրների միջև մարդկային, ընտանեկան, տնտեսական և մշակութային կապերը։ Նաև կարևոր է մեր քաղաքացիների համար, ովքեր կունենան արդյունավետ օգնություն,հասանելի ներկայություն և երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման հնարավորություն։ Հայաստանն անցնում է իր պատմության կարևորագույն շրջանը, որը նշանավորվում է խորը տարածաշրջանային ցնցումներով։

Հայաստանն ընտրել է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր հաստատելու ճանապարհը: Բելգիան պետք է լինի Հայաստանի կողքին՝ քաղաքական, տնտեսական և մարդկային ռեսուրսների առումով։ Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն չի կարող հաստատվել հեռվից։ Այն կառուցվում է ներկայության, երկխոսության և նվիրվածության միջոցով։ Տեղում լինել նշանակում է ավելի լավ փոխըմբռնում, ավելի լավ գործողություններ և ավելի լավ աջակցություն։ Հետևաբար, այս առաջընթացը ողջունելի է և ես կշարունակեմ զգոն մնալ, ապահովելու, որ հյուպատոսական ներկայությունն ունենա անհրաժեշտ ռեսուրսներ՝ լիովին արդյունավետ գործելու համար։ Երբ խորհրդարանական բանաձևը վերածվում է կոնկրետ որոշումների, դա ապացույց է, որ հիմքը պտուղ է տալիս»,- համոզմունքով շեշտեց Միշել Դե Մագդը:

Արաքս Սաֆարյան

Բրյուսել

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում