«TRIPP նախաձեռնության արդյունավետ իրականացումը կարող է տարածաշրջանը դարձնել միջմայրցամաքային առևտրի մոդելի». Արման Թաթոյանի հոդվածը ամերիկյան Newsweek-ում

  • 11.02.2026
  • 0
  • 259 Views

Ամերիկյան հեղինակավոր Newsweek պարբերականը հրապարակել է Արման Թաթոյանի հոդվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» (TRIPP) դերի մասին։

Հոդվածի մասին Արման Թաթոյանը գրել է ֆեյսբուքի իր էջում.

«Հոդվածում նշում եմ, որ անցյալ տարի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ներխուժման նախապատրաստման պայմաններում արտաքին միջամտությունը վճռորոշ էր, և TRIPP նախաձեռնությունը ծառայել է որպես հիմնական գործիք՝ ռազմական սրացումը կանխելու և իրավիճակը կայունացնելու համար։

TRIPP-ի շրջանակում Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես խաղաղության գործընթացի անուղղակի երաշխավոր՝ միաժամանակ խորացնելով իր ներգրավվածությունը տարածաշրջանի տնտեսություններում։ Թեև փաստաթուղթը դեռևս իրավաբանորեն պարտադիր չէ, այն արտահայտում է ԱՄՆ-ի քաղաքական պարտավորությունը Հարավային Կովկասում և բացառում է արտատարածքային վերահսկողության որևէ մոդել։

Իմ գնահատմամբ՝ նախաձեռնության արդյունավետ իրականացումը կարող է տարածաշրջանը դարձնել միջմայրցամաքային առևտրի մոդելի՝ բաժանման գոտին վերածելով խոշոր շուկաների միջև ռազմավարական կապող օղակի։

 Միաժամանակ հաշվի առնելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հանրային զգայունությունը՝ ԱՄՆ կառավարությունը պետք է կարողանա բացատրել, որ այս փաստաթղթում պարունակվող դրույթները ոչ մի կերպ կասկածի տակ չեն դնում այս տարածքային ամբողջականությունը, այլ նպաստում են երկրի տնտեսական զարգացմանը։

Հոդվածն ընդգծում է, որ TRIPP-ը արդյունավետորեն գերակշռում է վատ բանակցված Հայաստան Ադրբեջան երկկողմ խաղաղության համաձայնագրին և վերաձևավորում է տարածաշրջանային կայունության գործնական հիմքը»

Հոդվածի ամբողջական հայերեն թարգմանությունը՝ https://www.facebook.com/photo?fbid=122123542905026969&set=a.122103353505026969&locale=hy_AM

📍

Հոդվածը՝ https://www.newsweek.com/donald-trumps-tripp-is-a-real…

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում