Ինչու՞ Բաքվի նորաձևության շաբաթից  հեռացվեց «խաղաղության կիմոնոն»

  • 30.01.2026
  • 0
  • 370 Views

Տարեվերջին անցկացված Բաքվի 18-րդ Նորաձևության շաբաթվա ընթացքում (Baku Fashion Week 2025) բուլղարական ծագումով գերմանացի դիզայներ Պաուլինա Ցվետանովան բախվել է մի իրավիճակի, որի հետ իր ողջ կարիերայի ընթացքում երբևէ չէր հանդիպել։ Այս մասին գերմաներենից թարգմանաբար ներկայացնում է asekose.am -ը։

Թեև նրա պատրաստած հավաքածուում առկա խաչերի, Աստվածածնի պատկերների և սրբապատկերային մոտիվների վերաբերյալ որևէ առարկություն չի ներկայացվել, «խաղաղության կիմոնո» անվանումով հագուստը հեռացվել է ցուցադրությունից։

Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ նշված կիմոնոյի վրա պատկերված են եղել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի դրոշները։ Բեռլինաբնակ դիզայների համար այդ հագուստը Կովկաս կատարած իր ճանապարհորդության տեքստիլ հիշողությունն էր, արվեստի մի գործ, որը խորհրդանշում էր մշակութային և կրոնական երկխոսությունը։ Սակայն ադրբեջանցի կազմակերպիչները այդ տարրը բացահայտորեն գնահատել են որպես քաղաքական ռիսկ։

«Այս հագուստը ընկալվեց գրեթե այնպես, կարծես այն պայթուցիկ նյութ լիներ», – գերմանական լրատվական պորտալին տված հարցազրույցում նշել է Պաուլինա Ցվետանովան։

https://youtube.com/watch?v=T5ttua86jRk%3Fenablejsapi%3D1

***

Հրապարակում ենք նաեւ Պաուլինա Ցվետանովայի ՕՐԵՐ-ին ուղարկած լուսանկարները.

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում