ՀՀ նախագահի հրամանագիրը Գեորգի Քոչարյանին Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Գեորգի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)։
Կենսագրական տվյալներ
ՔՈՉԱՐՅԱՆ ԳԵՈՐԳԻ ԱԼԵՔՍԱՆԻ
Ծննդյան թիվը՝ Ծնվել է 1965թ. մայիսի 28-ին:
Կրթություն՝ 1982-1987թթ.- Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտ, տեխնիկական կիբերնետիկայի ֆակուլտետ, ինժեներ;
2002թ. 2004թ. 2008թ. 2009թ. 2015թ. 2015թ. Զ. Մարշալի անվան Անվտանգության խնդիրների Եվրոպական կենտրոնի կողմից կազմակերպված «Հարավային Կովկասի տարածաշրջանային ճգնաժամերի կառավարում» թեմայով սեմինար; ՆԱՏՕ-ի Պաշտպանության քոլեջի կողմից բարձրաստիճան դիվանագետների համար կազմակերպված «ՆԱՏՕ-ի վաղվա օրը» խորագրով դասընթաց (Հռոմ); Միջազգային մաքսանենգության կանխարգելման ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթաց (Գերմանիա) Ջորջիա նահանգի համալսարանի Արտահանման Վերահսկման Ակադեմիայի միջազգային առևտրի անվտանգության կենտրոնում կազմակերպված արտահանման վերահսկման քաղաքականությանը, միջազգային զարգացումներին և իրավական համակարգմանը նվիրված դասընթաց (ԱՄՆ) «Սահմաններ չճանաչող սպառնալիքները փոխկապակցված աշխարհում» խորագրով դասընթաց (Վաշինգտոն, ԱՄՆ «Միջազգային քրեական իրավունք» թեմայով դասընթաց (Մոսկվա) Աշխատանքային գործունեություն
1992-2015թթ.-թվականներին ԱԳՆ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝
ՀՀ ԱԳՆ գործերի կառավարչության 1-ին կարգի մասնագետ;
ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական հարցերի վարչության կցորդ;
ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական հարցերի վարչության սպառազինությունների
վերահսկման բաժնի երրորդ քարտուղար;
ՀՀ ԱԳՆ միջազգային կապի խմբի ղեկավար;
ՀՀ ԱԳՆ կենտրոնական գրասենյակի վարիչ;
Ավստրիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար;
ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի առաջին
քարտուղար;
ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության սովորական սպառազինությունների վերահսկման
բաժնի վարիչի պաշտոնակատար;
ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի
վարիչ;
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական;
ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության գլոբալ անվտանգության և ոչ
կոնվենցիոնալ խնդիրների բաժնի վարիչ;
Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանության խորհրդական;
2015-2020թթ.- ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային
անվտանգության վարչության խորհրդական, ռազմաքաղաքական
համագործակցության բաժնի վարիչի պարտականությունները
կատարող;
2020-2025թթ.-ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ;
2025-2026թթ.-ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ:
Դիվանագիտական աստիճան`
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար:
2025 թվականի հունվարի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՈՒզբեկստանի
Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Օտար լեզուների իմացությունը՝
ռուսերեն, անգլերեն:
Ընտանեկան կարգավիճակը՝
ամուսնացած է, ունի մեկ դուստր:



