ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 85-ամյակը

  • 12.01.2026
  • 0
  • 393 Views

Անվանի և սիրված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն այսօր նշում է ծննդյան 85-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են մաեստրոյին՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ:

«Ձեր կյանքը հայ երաժշտարվեստի նվիրման յուրահատուկ և գեղեցիկ ճանապարհ է: Անգնահատելի է Ձեր թողած հետքը հայ արվեստի պատմության մեջ, ինչի համար շնորհակալ ենք: Լիահույս եմ՝ Ձեր ներկայությունը դեռ երկար տարիներ վայելելու հնարավորություն կունենանք»,- ասել է նախարարը՝ մաղթելով առողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ:

Այցի շրջանակում մաեստրոն պատմել է տարբեր տարիների ստեղծագործական ճանապարհի, կենսագրության հետաքրքիր դրվագների և նոր ծրագրերի մասին:

Քննարկվել են նաև հոբելյանական տարվա շրջանակում Ռուբեն Մաթևոսյանի 85-ամյակը տոնելու հնարավոր միջոցառումները:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում