Հունվարի 10-ին Պրահայի առաջին հայկական շաբաթօրյա դպրոցում (Ցելետնա 20) տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոներին նվիրված հանդես։ Ինչպես ամեն տարի, հայ մանուկներն ու պատանիները հանդես են եկել ասմունքով, երգել են, դիմավորել են Ձմեռ պապին ու ձյունանուշին, որոնք բաժանել են նվերներ։ Ավագ դասարանի աշակերտներն էլ ներկայացրել են հայկական Սուրբծննդյան ավանդույթների մասին պատմություններ, հանելուկներ։
Հանդեսն անցել է ջերմ մթնոլորտում։ Ներկա է եղել նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպանության հյուպատոս Էմմա Պառավյանը։
Ստորեւ լուսանկարային ռեպորտաժ հանդեսից։
orer.eu












