Ներկայիս` հայ ժողովուրդի դիմագրաւած մարտահրաւէրներու սփոփիչը` Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբան` Ս.Իգնատիոս Մալոյեանն է։ Ան ի լուր համայն մարդկութեան` բարձրացուց հայուն ազգային արժանապատուութիւնը, եւ անթաքոյց վկան հանդիսացաւ, որ 1915֊ին, հայուն դէմ` թրքական իշխանութեան կողմէ կատարածը ուրիշ բան չէր, եթէ ո’չ ցեղասպանութիւն։ Մալոյեանի Սրբադասմամբ` հանգուցեալ հոգիները, որոնք թրքական եաթաղանին զոհ գացեր էին` հանգստութիւն եւ խաղաղութիւն գտան։
Մալոյեանի սրբադասմամբ` հայ եկեղեցին անգամ մը եւս ապացուցեց իր հաւատքն ու հաւատարմութիւնը հանդէպ իր Տիրոջ եւ փրկչին Յիսուս Քրիստոսին։
Իսկ Տէն իր հերթին` ի տես հայուն հաւատքին ու հաւատարմութեանը` վարձահատոյց եղաւ հայուն ըսելով`
Արդարութիւնը վաղ թէ ուշ ջուրի երես կ’ելլելէ, յիշեցնլով զմեզ Յիսուս- Քրիստոսի լերան քարոզի մէջ նշած Երանիներէն մէկը, զոր կ’ըսէ “Երանի՜ անոնց, որ քաղցն ու ծարաւը ունին արդարութեան, որովհետեւ անոնք պիտի յագենան”։
Մալոյեանի Սրբադասումը հայոց նորագոյն պատմութեան ամենապանծալի իրադարձութիւններէն մէկն է, որ յուսադրիչ էջ մը բացաւ հայ իրականութեան մէջ։
Սոյն իրողութիւնը մեզ կը մղէ մտաբերելու Տիրոջ խոստումը հայոց Ս. Լուսաւորիչին, ըստ որում` Աստուած երաշխաւորեց հայուն մշտնջենաւորութիւնը։
Այսպիսի լաւատեսութեամբ` Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի շրջափակէն, ձեռամբ` Լեւոն ԺԴ.Պապին, արձանագրուեցաւ 19 Հոկտեմբեր 2025-ը, որպէս պատմական աննախադէպ օր։
Արդ` Լեւոն ԺԴ.Սրբազան Քահանայապետի ձեռամբ է, որ Սրբադասուեցաւ` Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբան` Մարտին քաղաքի նահատակ առաջնորդ Արհ.Իգնատիոս Արք.Մալոյեան եւ դարձաւ ընդհանրական եկեղեցւոյ Սուրբ, որու բարեխօսութիւնը պիտի հայցեն համայն քրիստոնեայ աշխարհի հաւատացեալները։
Սօսէ Փիլաւճեան




Արեւելահայերեն լրատվություն
Իգնատիոս ՄԱԼՈՅԵԱՆԸ (աշխարհիկ անունով՝ Շուքրալլահ Մալոյան) Հայ Կաթողիկե եկեղեցու նահատակ արքեպիսկոպոս է, որը դարձել է համընդհանուր Կաթողիկե Եկեղեցու Սուրբ: Նրա կյանքն ու նահատակությունը խորհրդանիշ են դարձել Հայոց ցեղասպանության ժամանակ հավատքին հավատարիմ մնացած քրիստոնյաների համար:
Նա սպանվել է 1915 թ հունիսի 11-ին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, այն բանից հետո, երբ բազմիցս մերժել է հրաժարվել քրիստոնեական հավատքից և իսլամ ընդունել։ Նա մահապատժի է ենթարկվել Օսմանյան ժանդարմերիայի կողմից։ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից Երանելի է հռչակվել, որպես` նահատակ («in odium fidei», հանուն` հավատքի ատելության) 2001 թ հոկտեմբերի 7-ին։
Նրա սրբադասումը տեղի ունեցավ 2025 թ հոկտեմբերի 19-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը (կամ` նրա իրավահաջորդ Լևոն ԺԴ-ն, ըստ` որոշ աղբյուրների) հաստատել է սրբադասումը՝ առանց հրաշքի անհրաժեշտության, քանի որ նա նահատակ է։
orer.eu



