Սեպտեմբերի 5-ին ժամը 18-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա երգչուհի Արփինե Բաբախանյանի ազգագրական ու ժողովրդական երգացանկով մենահամերգը։ Ձեռնարկի հովանավորն է Չեխիայի Հայ առաքելական եկեղեցին՝ հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի օրհնությամբ։
Մշակութային ծրագիրը, ներառում է նաեւ Մաչանենց միջազգային արվեստի սիմպոզիումի հավաքածուի ցուցահանդես-վաճառք, որը տեղի կունենա Մաչանենց արվեստի միջազգային շրջագայության շրջանակներում։
Համերգի տոմսի արժեքը՝ 300 կրոն։
Մանրամասների համար դիմել +420 777 364 444 կամ +374 77 37 14 04 հեռախոսահամարներով։
orer.eu




