Իննա Թորգոմյանը՝ Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

  • 04.02.2025
  • 0
  • 397 Views

ՀՀ նախագահի հրամանագրով Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Իննա ԹՈՐԳՈՄՅԱՆԻՆ նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)։

Իննա Թորգոմյանը ծնվել է 1983թ. Երեւանում։ 2006 թվականից աշխատում է ՀՀ ԱԳՆ-ի համակարգում, պաշտոնավարել է տարբեր վարչություններում, վերջին պաշտոնը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի եւ հանրային դիվանագիտության վարչության պետ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում