ԵՄ-ում Հայաստանի և Սլովակիայի դեսպանները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները

  • 13.01.2025
  • 0
  • 260 Views

Եվրոպական միությունում, Լյուքսեմբուրգում և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանն ու ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայ Նոսիարի միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորություններն ու Հարավային Կովկասի վերջին զարգացումները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵՄ-ում Սլովակիայի ներկայացուցչության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։ 

«Եվրոպական միության հետ համագործակցության հարցում Հայաստանը կարող է ապավինել Սլովակիայի աջակցությանը։ ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկվել են Հարավային Կովկասի վերջին զարգացումները և Հայաստան-Սլովակիա երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները»,-նշված է գրառման մեջ։  

ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն էլ X-ի մեկ այլ գրառմամբ՝ շնորհակալություն է հայտնել դեսպան Յուրայ Նոսիարին անցկացված անկեղծ քննարկման համար։ 

«Շնորհակալություն դեսպան Նոսիարին՝ Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների մերձեցման հարցում Սլովակիայի աջակցության վերաբերյալ համապարփակ և անկեղծ քննարկման համար»,-նշել է դեսպան Բալայանը։ 

https://armenpress.am/hy/article/1209408

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում