ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը, մեղմ ասած, շարունակել են մնալ անգործուն. Միրզոյանի ելույթը Վալետտայում

  • 06.12.2024
  • 0
  • 76 Views

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում

💬«Տարվա ընթացքում Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ մասնավորապես, նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության ամրապնդման ջանքերին և կոչ անելով արագորեն կիրառել վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը։ Ցավոք, մենք բոլորս ձախողեցինք մեր ջանքերում՝ թե՛ հավաքականորեն, թե՛ անհատապես։

Մինչ Հայաստանը երկար ժամանակ հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ պատասխանատվության ողջ տարածքում իր սկզբունքների լիարժեք կիրառման օգտին՝ զգուշացնելով ուժի կիրառման վաղ նախազգուշացման ազդանշանների մասին և կոչ անելով արագ և վճռական գործողությունների, ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը, մեղմ ասած, շարունակել են մնալ անգործուն:

Սակայն մեր քննադատությունը պետք է ընկալել միայն այն համատեքստում, որ մենք ցանկանում ենք ունենալ արդյունավետ անվտանգային կազմակերպություն՝ իր անկախ հաստատություններով, որոնք գործում են խստորեն պահպանելով իրենց մանդատները, պարտավորությունները և սկզբունքները՝ առանց հաշվի առնելու որևէ այլ հանգամանք։»

🔗Ավելին՝ https://www.mfa.am/…/2024/12/05/Mirzoyan_OSCE_Speech/12987

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում