Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, #𝗚𝗶𝘃𝗶𝗻𝗴𝗧𝘂𝗲𝘀𝗱𝗮𝘆 է, և մենք 24 ժամ ունենք $750,000-ի մի մասը Հայաստան բերելու համար
Մի շատ ազդեցիկ առաջարկ ունենք բոլոր հայերի համար.
«ռեԱրմենիա»-ն ներառվել է Global Giving հարթակի՝ ամբողջ աշխարհից ընտրված նախագծերի ցանկում, և միայն ԱՅՍՕՐ ինչքան շատ գումար նվիրաբերենք «ռեԱրմենիա»-ին, նվեր տրվող $750,000-ի այդքան մեծ մասը կբերենք Հայաստան։
Հավաքված գումարով «ռեԱրմենիա»-ն իր տեխնոլոգիական գործիքներով աջակցելու է Արցախցիներին Հայաստանում պահող 50-ից ավելի նախագծերի։ Արդեն մոտ 20,000 Արցախցի լքել է Հայաստանը, և այս արհավիրքը պետք է շտապ կանխել։
🚀 Նվիրաբերի՜ր ցանկացած չափի գումար հենց ԱՅՍՕՐ, ու Global Giving-ը քո գումարը կմեծացնի։
Հ.Գ. «ռեԱրմենիա»-ի 2023 թվականի ազդեցության հաշվետվությանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։