«Իսկ եթե Հայաստանը լիներ աշխարհի կենտրոնը». Ֆրանսիական ամսագրի հատուկ համարի շնորհանդեսը Փարիզում նոյեմբերի 15-ին

  • 14.11.2024
  • 0
  • 231 Views

ՀԲԸՄ Ֆրանսիայի հետ համագործակցությամբ «Կոմետա» ֆրանսիական ամսագիրը հատուկ համար է թողարկել՝ «Իսկ եթե Հայաստանը լիներ աշխարհի կենտրոնը» խորագրով: Այսօր ամսագրի հատուկ համարը հայտնվել է Փարիզի գրախանութներում։

Այս հատուկ թողարկմանն է նվիրված հատուկ հանդիպում-երեկոն, որը տեղի կունենա վաղը՝ ուրբաթ, նոյեմբեր 15ին, երեկոյեան ժամը 7:30-ին, ՀԲԸՄ Փարիզի Հայկական Մշակութային Կեդրոնում։ Երեկոյի բանախոսներն են լինելու Սերժ Ավետիքյանը, Տիգրան Եկավեանը, Թալին Օունճեանի եւ Քոնստանտ Լէօնը։

Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե գերիշխող ազդեցությունները տապալվեին: Ինչպիսի՞ն կլինեն մեր ընթեցանության գրքերը, մեր երազանքները, մեր լեգենդները: «Comet» անկախ ամսագիրը իր շարքի համար առաջինը ընտրել է Հայաստանը՝ կրակի, մոխրի, դիմադրության, հավատքի, մշակույթի և տոնակատարության երկիրը։

Այս համարում տեղ են գտել հոդվածներ ստալինյան հայրենադարձների ժառանգների և հետաքրքիր կինոռեժիսորների, թուրք բանտարկյալի և հայ կամավորների, արկածախնդիրների, գրողների, երաժիշտների, սնկերի ուսումնասիրության մեջ մասնագիտացած հետազոտողի մասին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում