Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, ինչպես նաև զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը այցելեցին ապագա Թումոյի տարածք և կենտրոնի հիմնադրման մասին պայմանագիր ստորագրեցին Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրիի և կրթության նախարար Մերսեդես Միգելի հետ։
«Մեր քաղաքում Թումո կենտրոնի բացումը հնարավորություն է տալու պատանիներին ստանալ լավագույն կրթությունը, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց ապագան, որը սկսվում է այսօր: Թումոյի շնորհիվ նոր սերունդները կարողանում են սովորել, ստեղծագործել և երազել ավելին», – ընդգծեց Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրին:
Բուենոս Այրեսի կենտրոնը Հարավային Ամերիկայում Թումոյի նորարար կրթության տարածման առաջին քայլն է. հիմնանպատակն ամբողջ մայրցամաքում ընդլայնումն է։
«Ամեն օր չէ, որ Թումոյի հիմնաքար ենք դնում նոր մայրցամաքում կամ մոլորակի մյուս կիսագնդում: Թումո Բուենոս Այրեսը հպարտանալու առիթ է, և ես ուրախ եմ, որ մենք այս ամենն անում ենք հուսալի գործընկերոջ` Բուենոս Այրեսի ղեկավարության և մեր հիմնադիրներ Սեմ ու Սիլվա Սիմոնյանների հետ` իմանալով, որ սա սպասվող մի շարք Թումո կենտրոններից առաջինն է այս քաղաքում, Արգենտինայում և ամբողջ Հարավային Ամերիկայում», – նշեց Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:
orer.eu