
Հոկտեմբերի 27ին առավոտյան ժամը 10ին չեխական Յիհլավայի միջազգային 28-րդ կինոփառատոնի հաղթանակած ֆիլմերի «Համաստեղություններ» բաժնում ցուցադրվեց բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը։
Չնայած առավոտյան ժամին,400 տեղանոց դահլիճը գրեթե լիովին զբաղեցրել էին ոչ միայն չեխ եւ հայ հանդիսականները, այլեւ օտար կինոսիրողները։ Ֆիլիմի ցուցադրությունից առաջ փառատոնի ծրագրերի պատասխանատու Վիկտոր Լիցեկը ընթերցել է ֆիլմի ռեժիսորի ուղարկած հատուկ ուղերձը, որով Շողակաթը խնդրել էր նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել Արցախի 44 օրյա պատերազմի եւ բոլոր պատերազմների անմեղ զոհերի հիշատակը։ Դահլիճը ոտնկայս հարգել էր, ինչին հետեւել էր ֆիլմի ցուցադրությունը։
Ֆիլմի եւ փառատոնի մասին կարող եք կարդալ նաեւ այս հղումով՝ Շողակաթ Վարդանյանի «1489» մրցանակակիր ֆիլմը կցուցադրվի Կենտրոնական Եվրոպայի հեղինակային վավերագական ֆիլմերի ամենամեծ կինոփառատոնում՝ չեխական Յիհլավայում – Orer
Այս ամիս ֆիլմը շարունակել է կինոփառատոնային կյանքը նաեւ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Թայվանում, Շվեյցարիայում, Չինաստանում։
Մեկ շաբաթ առաջ «1489»ը Լոս Անջելեսի հայտնի DOC LA կինոփառատոնում արժանացավ Լավագույն վավերագրություն մրցանակին։ Շնորհավորում ենք Շողակաթին եւ մեծապես գնահատում ենք իր՝ հատուկ ուղերձներով ֆիլմի եւ Արցախյան հիմնահարցի ներկայացումը։
orer.eu
