Հոկտեմբերի 8, Երևան։ Հոկտեմբերի 7-ին, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec, շրջանակներում, Play Time-ի հիմնադիր, ամերիկահայ ձեռնարկատեր Ռազմիգ Հովագիմիանը փոխանցեց գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի ողջույնի խոսքը․
«Ողջույն բոլորին։ Շատ եմ ափսոսում, որ այս անգամ չկարողացա Երևան գալ, բայց հուսով եմ՝ հաջորդ անգամ անձամբ կմասնակցեմ։ Շատ ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու հնարավորության և տեղական տեխնոլոգիական համայնքի հետ մի շարք հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու առիթով՝ սկսած տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց և թափանցիկ ԱԲ-ի մշակում, որը կզարգացնի մարդկային ըմբռնման սահմանները»։
Իլոն Մասկ
Գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար
Հոկտեմբերի 7-ին, WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Հայաստան էր ժամանել աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի եղբայր՝ Ռոդրիգո Մեսսիին։ Ռոդրիգո Մեսսին «Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրենն է և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու:
«Շնորհակալ եմ հրավերի համար։ Ցանկանում եմ ասել բոլոր հայերին, որ ուրախ եմ տեսնել, թե ինչպես է Հայաստանը շարունակաբար զարգանում տեխնոլոգիական ոլորտում, ինձ համար հատկապես գրավիչ է ստարտափ էկոհամարգի զարգացումները։ Շնորհակալություն եմ հայտնում ինձ Հայաստանում հյուրընկալելու և այս միջոցառմանը մասնակցելու հնարավորության համար։ Հուսով եմ, որ սա դեռ նոր հաջողությունների և նվաճումների սկիզբն է դառնալու»։
Ռոդրիգո Մեսսի
«Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրեն, Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու
Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում տեղի ունեցավ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակում անցկացվեց նաև ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում։ WCIT2024/DigiTec-ի մեկնարկը ազդարարվեց Հանրապետության հրապարակում աննախադեպ բացման համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, որին հաջորդեց ամերիկացի երգիչ և երգահան Ջեյսոն Դերուլոյի բացառիկ ելույթը։ Հաջորդ օրերին, Մարզահամերգային համալիրում, անցկացվեցին Արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ և ելույթներ՝ միջազգային հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ։
WCIT2024/DigiTec-ը Հայաստանը վերածեց տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհային հարթակ դարձավ՝ միավորելով մեկ հարկի տակ միջազգային և լոկալ մի շարք խոսնակների։
.
***
WCIT/DigTec-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:
Կայքէջ։ https://wcit2024-digitec.com
Facebook: https://www.facebook.com/wcit2024.digitec
ԱՏՁՄ-ի մասին․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով՝ հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։
Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։
Պաշտոնական կայքէջ՝ https://www.uate.org/
ԴիջիԹեք-ի մասին․ «ԴիջիԹեք Էքսպոն» տարածաշրջանի ամենալայնածավալ տեխնոլոգիական ամենամյա ամենալայնածավալ միջոցառում է, որտեղ ավելի քան 100 թիմեր ներկայացնում են իրենց արտադրանքը, ծառայություններն ու ընկերությունները՝ հազարավոր B2B, կառավարական և B2C այցելուներին։
Facebook՝ https://www.facebook.com/digitec.armenia/
Instagram՝ https://www.instagram.com/digitec.armenia/
Youtube՝ https://www.youtube.com/@TheUATE/videos
Կայքէջ՝ http://www.digitec.am