Հայաստանի պետական կամերային նվագախումբը Շվեյցարիայում արժանացել է ջերմ ընդունելության

  • 08.09.2024
  • 0
  • 233 Views

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Շվեյցարիայի Ժնև քաղաքում հանդես է եկել Puplinge Classique փառատոնին, որն այս տարի նշել է իր 15-ամյակը: Այս մասին ՕՐԵՐ-ը տեղեկացրել էր օրեր առաջ։ (Հայկական երեկո շվեյցարական Puplinge Classique-ում՝ նվիրված փառատոնի 15-ամյակին եւ Ազնավուրի 100-ամյակին – Orer

Փառատոնի հանդիսավոր երեկոյին հանրահայտ Victoria hall -ում դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ կամերային նվագախումբն արժանանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու հոտնկայս ծափահարություններին։

Համերգին ելույթ է ունեցել նաև «Sine Nomine Quartet»-ը, ինչպես նաև դաշնակահար Ֆրանսուա-Քսավյե Պոզատի, կլարնետահար Դամիան Բախմանը, երգչուհի Էլինա Դունին, Բայջու Բհատը և Red Sun-ը: Համերգի երկրորդ բաժնում Կամերային նվագախմբի հետ ելույթ է ունեցել շվեյցարական երիտասարդական նվագախումբը, ինչը երկկողմանի մշակութային երկխոսության լավագույն դրսևորումներից էր։

Երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին հայ և շվեյցարացի բարձրաստիճան այրեր։ Միջոցառմանը ներկա էր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանության ամբողջ անձնակազմը, ինչպես հայկական հիմնադրամների խորհրդի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, միջազգային հանդիսատես, ֆրանկոֆոնիայի գրասենյակի ներկայացուցիչներ։

Սա նվագախմբի հյուրախաղերի  առաջին կանգառն էր` նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին։ Փառատոնին նվագախումբը մասնակցեց գեղարվեստական ղեկավար Ֆրանսուա-Քսավյե Պոզատի և միջազգային երաժշտական փառատոնի Գալա համերգի գեղարվեստական համակարգող Անի Գասպարյանի հրավերով:

Հյուրախաղերն իրականացվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում