Տիգրան Համբարձումյանը եւ Բենիկ Ագասարովը շախմատի Եվրոպայի փոխչեմպիոններ` Պրահայում ընթացող Եվրոպայի առաջնությունում

  • 31.08.2024
  • 0
  • 108 Views

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության ավարտին այսօր Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն։

Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Բենիկ Ագասարովը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն։ Բենիկը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում