
Այսօր լույս է տեսել չեխական ամենահին օրաթերթերից մեկի՝ «Լիդովե Նովինի»ի վերջին տպագիր համարը։ 131-ամյա թերթի ղեկավարությունը նման որոշում է կայացրել, նկատի ունենալով տպագրական ծախսերը։ Ու քանի որ թերթը պատկանում է այն նույն ընկերությանը, որը հրատարակում է մյուս բազմատպաքանակ թերթը՝ «Մլադա ֆրոնտա Դնեսը», տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել միավորել թերթերը, բայց Լիդովկի.սզ» (Lidovky.cz) էլեկտրոնային էջը թողնել։ Իսկ ամեն շաբաթ լույս տեսնող Orientace հավելվածն այսուհետ լույս կտեսնի ՄՖ Դնես-ում։
Թերթի վերջին համարում տպագրվել են տարբեր տարիներին լույս տեսած 36 շապիկներ, որոնք պատմում են Չեխիայում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների մասին։
orer.eu