Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության ավարտին այսօր Արսեն Դավթյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն։
Արսենը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք Արսենին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նոր հաջողություններ: