Alpha Classics-ի հանրահայտ սոպրանո Հասմիկ Գրիգորյանն արժանացել Ավստրիական երաժշտական թատրոնի 2024 թվականի ժյուրիի գլխավոր մրցանակին (Österreichischer Musiktheaterpreis):
1981 թվականին Վիլնյուսում ծնված Հասմիկ Գրիգորյանի անզուգական կարիերան և նրա հսկայական ներդրումը օպերային աշխարհում մնայուն ազդեցություն են թողել երաժշտական թատրոնի վրա:
Բացահայտեք նրա վերջին ալբոմը՝ «Մենության օրենքները։ Շտրաուս. Չորս վերջին երգերը» հետեւյալ հղումով https://lnk.to/LawsOfSolitudeFA
Ավելացնենք, որ սեպտեմբերի վերջին Հասմիկ Գրիգորյանը ավստրիական Զալցբուրգում հանդես է գալու Պրոկոֆեւի «Խաղամոլը» ներկայացման մեջ գլխավոր՝ Պոլինայի դերում։ Խորհրդանշական է, որ այս նույն ներկայացման մեջ հանդես են գալու նաեւ հայ երիտասարդ երգիչներ՝ Լիլիթ Դավթյանը «Գունատ տիկնոջ» դերում, իսկ Նավասարդ Հակոբյանը՝ «Անհաջողակ խաղացողի» դերում։ Շնորհավորում ենք Հասմիկին այս մրցանակի առիթով եւ հաջողություն մաղթում մեր երգիչներին։
Լուսանկարը © Տիմոֆեյ Կոլեսնիկովի
orer.eu