Յոթնամյա Լիանա Պողոսյանն արժանացել է 1-ին մրցանակի համաչեխական դասական երգի մրցույթում

  • 08.08.2024
  • 0
  • 709 Views

Չեխական Տեպլիցե քաղաքում անցկացված  երաժշտական դպրոցների եւ անհատ կատարողների համաչեխական  «Ադամանդե Տեպլիցե» վոկալ կատարողների եւ երգչախմբերի 1-ին մրցույթում  իր տարիքային խմբում առաջին մրցանակի է արժանացել 7-ամյա Լիանա Պողոսյանը, որին հանձնվել է  նաեւ «Ամենափոքրիկ մասնակից» դիպլոմը։

Լիանան սովորում է Տեպլիցեի երաժշտական դպրոցում՝ Յանա Մորավցովայի վոկալի դասարանում։ Մրցույթի ժամանակ նա կատարել է չեխական ժողովրդական  Proto jsem si kanafasku koupila  երգը, ինչպես նաեւ Լադիսլավ Դոբեշի  Snídaně ve vaně երգը։ Շնորհավորում ենք մեր հայրենակցուհուն եւ մաղթում  նոր հաղթանակներ երաժշտական աշխարհում։

Նշենք նաեւ, որ մրցույթին մասնակցել են Չեխիայի տարբեր շրջանները ներկայացնող 8-19 տարեկան մոտ 80 մասնակիցներ, այդ թվում՝  երգչախմբեր։ Ի դեպ,  Դ կատեգորիայում  2-րդ կարգի մրցանակի է արժանացել մեր հայրենակցուհի Մարիամ Մարտիրոսյանը` կատարելով Սլադեկի եւ Մարտինուի երգերը, իսկ Ե կատեգորիայում 3-րդ մրցանակի է արժանացել  Աստղիկ Մարտիրոսյանը՝ կատարելով Սլադեկի, Մոցարտի եւ Գերշվինի ստեղծագործությունները։ Շնորհավորում ենք մեր բոլոր հայրենակցուհիներին։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում