Շարժումն իր բովանդակությունից չի շեղվել և դառնալու է մեր երկրում օրակարգ թելադրողը. Բագրատ սրբազան

  • 20.06.2024
  • 0
  • 54 Views

Հունիսի 12-ն այն ջրբաժանն էր, որ այսօրվա՝ այլևս ոչ մի լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ փոքրիկ խումբ է, որը պատրաստ է գնալու ամեն բանի։ Հունիսի 12-ի ոստիկանական շարքերը վկայեցին, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են՝ իրենց փողերն ու աթոռները պահելու Հունիսի 12-ի արձանագրումով մենք պայքարի վերադասավորման փուլ ենք մտել, որն ավելի ներառական և ընդգրկուն է դառնալու։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Բովանդակությունը մնալու է նույնը։ Այս պայքարը ծնվել է ապօրինի, հանցագործ իրականությունից՝ Տավուշից։ Ըստ էության՝ դա ոչ սահմանագծում է եղել, ոչ՝ սահմանազատում, այլ եղել է հարկադրանքի ներքո հայրենիքի հանձնում։  

Մեր շարժումը եղել է ընդդեմ ստի։ Որքան այդ ստի ծավալը մեծանում է, այնքան մեր հայրենիքը փոքրանում է։ Շարժումը, պայքարը շարունակվում է է՛լ ավելի մեծ թափով, ներքին, կազմակերպչական վերադասավորումներով. շուտով դրա ականատեսն ու մասնակիցը կլինեք»,-ասաց Սրբազանը։

Ըստ Բագրատ սրբազանի՝ իշխանությունները ճնշումներ գործադրելով՝ փորձում են սարսափեցնել մարդկանց՝ զուտ այն բանի համար, որ մարդիկ դուրս են եկել ստի դեմ պայքարելու։

«Բայց ուրախ եմ ասելու, որ ոչ ոք ո՛չ նահանջել, ո՛չ էլ որևէ ձևով պայքարից հրաժարվելու միտում ունի։ Է՛լ ավելի պատրաստակամ են՝ լծվելու այդ պայքարին»,-ասաց Սրբազանը։

Ըստ բանախոսի՝ այս ժամանահատվածը ցույց տվեց, որ գործում ենք կեղտոտ համակարգի դեմ՝ իր բոլոր դրսևորումներով։

«Սկսած համացանցային ամենաստորին աստիճանից, ժողովրդի գումարներով պահվող ՊՈԱԿ-ներից, մենք լուրեր ունենք, որ սրա մեջ ներգրավված է «Վիվառո» ընկերությունը։ Մեզ տեղեկություններ են փոխանցում, ես հաստատում կատարելու իրավասություն չունեմ»,-ասաց Սրբազանը։

Նա նաև նշեց՝այս ամբողջ ժամանակահատվածում ԱԺ-ի ամբիոնը դարձել է միջոց, որ մարդիկ ինքնադրսևորվեն այդտեղ։ Դրանցից մեկի՝ Արթուր Հովհաննիսյանի դեմ, որը, ըստ տեղեկությունների, անցել է նաև թմրանյութերի գործով, դատական գործընթաց ենք սկսելու՝ հայտարարությունների համար։ Դատական գործընթաց ենք սկսել նաև մի լրագրողի նկատմամբ, որը մեզ գործակալ է անվանել»,-տեղեկացրեց Սրբազանը։

Տավուշի թեմի առաջնորդը շեշտեց՝ շարժումն իր բովանդակությունից չի շեղվել և դառնալու է մեր երկրում օրակարգ թելադրողը.

«Առաջիկա ամիսների ընթացքումը մենք որևէ կերպ հրապարակը չենք լքելու։ Պայքարի քաղաքական բաղադրիչը մնում է այս իշխանություն հեռացումը։ Սա ավելին է, քան իշխանափոխություն, սա արժեքների փոփոխության մասին է»,- հավաստիացրեց նա։

Ազգ շաբաթաթերթ (azg.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում