ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Ըստ այդ պայմանագրի Ֆրանսիան Հայաստանին CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի կմատակարարի։
Իր հերթին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ սպառնալիքների և շանտաժի հերթական չափաբաժին տարածելով՝ Հայաստանին ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման պայմանագրի մասին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի վերջին հայտարարության առնչությամբ։
orer.eu