Վահան Մարտիրոսյանը նշանակվել է չեխական Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիայի նվագախմբի գլխավոր դիրիժոր՝ 2025 թվականի աշնանից

  • 18.06.2024
  • 0
  • 171 Views

2025/2026թթ 57-րդ երաժշտաշրջանից Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիայի(Komorní filharmonie Pardubice) գլխավոր դիրիժոր է նշանակվել մեր հայրենակից, հայտնի դիրժիոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյանը։ Այդ մասին պաշտոնապես հայտնել է ֆիլհարմոնիայի ղեկավարությունը։ Մինչ այդ սեպտեմբերին նախատեսված
Վահան Մարտիրոսյանը չեխական Պարդուբիցեի հանդիսատեսին արդեն քաջ ծանոթ է իր ելույթներով, իսկ անցյալ տարի ղեկավարեց Pardubice Music Spring փառատոնի բացման համերգը։ Նա նաև Պարդուբիցե կամերային ֆիլհարմոնիկի հետ ձայնագրել է հոլանդական հեղինակավոր Brilliant Classics հայտնի ընկերության ձայնասկավառակները։

Ավելացնենք, որ այս տարվա մարտին «Համաշխարհային ֆլեյտա» համերգաշարըի շրջանակներում Պարդուբիցեի ֆիլհարմոնիայի կամերային նվագախումբը դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ եւ իտալացի հանրաճանաչ ֆլեյտահար Մասիմո Մերցելու մասնակցությամբ հանդես են եկել երեք համերգով։ Նա բազմաթիվ ձայնագրություններ է կատարել նաեւ Պրահայի ռադիոյի նվագախմբի հետ, ղեկավարել է չեխական այլ նվագախմբեր։

Հիշեցնենք, որ մինչեւ այս տարի Վահան Մարտիրոսյանը նաեւ Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորն էր, այժմ նաեւ Հոնկոնգի կամերային նվագախմբի գլխավոր դրիժորն է եւ բելգիական Royal de Chambre de Wallonie նվագախմբի գլխավոր դիրիժորը։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում արգասաբեր համերգային գործունեություն։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում