Լույս է տեսել «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի Նիդերլանդների հայությանը նվիրված բացառիկ համարը

  • 30.06.2026
  • 0
  • 9 Views

Պրահայում լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հերթական համարը՝ նվիրված հոլանդահայությանը։ Հակոբ Ասատրյանի «Հայերը Նիդերլանդներում. անցյալը, ներկան եւ ապագան» հոդվածը նվիրված է ոչ միայն պատմական հիշարժան դեպքերին ու անհատներին, այլեւ հայկական հետքերին, Նիդերլանդներում հայերի հաստատման տարբեր շրջաններին, եւ իբրեւ համայնք կայացման դժվարություններին։

112 էջանոց ամսագրում տեղ են գտել մոտ 100 հայերի մասին տեղեկություններ, համայնքի պատմությունը, կազմակերպությունների ու անհատների գործունեությունը, եկեղեցական ու երիտասարդական կառույցների կատարած աշխատանքը, ինչպես նաեւ հետաքրքիր փաստեր Նիդերլանդներում հայության ներկայության մասին։

Հարցազրույցներ են տպագրվել հոգեւոր հովիվների, նախկին դեսպանի, բոլոր միությունների եւ կազմակերպությունների ղեկավարների հետ, ինչպես նաեւ արվեստի, մշակույթի, գրականության հայտնի ու անհայտ գործիչների հետ, ներկայացվել են մարզական բնագավառում հայտնի դարձած հայ մարզիկները։ Առանձին բաժնում ներկայացվել են գիտության, բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ։

Նախագիծը իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան հաստատության աջակցությամբ։

ՕՐԵՐ ամսագրի այս համարը կարող եք պատվիրել՝ նամակ գրելով hakob@orer.cz հասցեին։ Մեկ ամսագրի արժեքը 10 եվրո է, փոստային ծախսով՝ 15 եվրո։

Հոլանդիայի համայնքային կառույցները կարող են պատվիրել միանգամից տասնյակից ավելի համարներ, այդ դեպքում մեկ համարի գինը կլինի 13 եվրո։

Նրանք, ովքեր կբաժանորդագրվեն, տարեկան կստանան չորս միացյալ համար, վճարելով ընդամենը 60 եվրո։

Ձեր փոխանցումները կարող եք կատարել հետեւյալ բանկային հասցեով՝

ICKVE-ORER MAGAZINE

Account number 1002511474 / 2700
IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474
SWIFT CODE – BACXCZPP
Uni Credit Bank Czech Republic a.s.

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում