Մայիսի 26-ին Երեւանի Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի ելույթից մի հատված.
«Այս հանրահավաքը ազդարարում է մեր շարժման՝ Սրբազան պայքարի երրորդ և վճռական փուլի մասին, որի հանգուցալուծումը ճշմարտության հաղթանակն է։
Ես գիտեմ, որ դուք անընդհատ որոշակիություն եք պահանջել, դուք անընդհատ պահանջել եք՝ կապված նոր կառավարության վարչապետի թեկնածուի և կառավարության մասին։
Ինչպես նշել եմ նախորդ անգամ՝ այդ թեկնածութն պետք է լինի վերկուսակցական, պետք է ձևավորի անցումային կառավարությունը, որը կլինի հաշտության կառավարություն՝ բոլոր ունակիների կառավարությունը՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով, արհեստավարժությամբ՝ հայրենատեր և աստվածասեր լինելով՝ հստակ ունենալով օրակարգային երեք ուղղություններ․
– ներքին հաշտության՝ հիմնված արդարության և արդարադատության վրա՝ մեր կյանքի ապաքինմամբ և զարգացմամբ պայմանավորված,
-արատքին հարաբերություններում առանց հակա-ների քաղաքականությամբ, իրավիճակի՝ ներկայիս վիճակով սառեցմամբ, որը չափազանց դժվար է, որովհետև այս պահին տեղեկատվության անսահմանափակ պակաս գոյություն ունի այս պահին․ ամեն գնով սառեցնել այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք,
– օրինակելի օրակարգի զարգացմամբ՝ այս իրավիճակից բխած՝ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը և ձգտելով խաղաղության՝ իրական, կայուն, արժանապատիվ և երկար ժամկետներով՝ ուժի սպառնալիքի վերացմամբ, մարդասիրական խնդիրների կարգավորմամբ, մեր գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձով պայմանավորված, հարկադրանքի որևէ կիրառման դադարեցմամբ, խաղաղության պայմանագրի շուրջ իրական՝ խորքային, արդար, կայուն, երկարաժամկետ խաղաղությանը միտված բանակցություններով՝ ներառյալ արցախցիների անվտանգ վերադարձի, անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության խնդիրները։
Մենք իրավական ճանապարհով պետք է հասնենք տեղ: Մենք երբեք ոտնակոխ չենք անի իրենց կողմից ոտնակոխ արված Սահմանադրությունը, որովհետև կնույնանանք իրենց հետ:
Եվ ես նաև երբեք իրենց հաճույք չեմ տա, որ իրենք հանդես գան որպես սահմանադրության պաշտպաններ:
Նիկոլ Փաշինյա՛ն, մենք չենք ուզում, որ քո քաղաքական թիմը բաժանվի և պառակտվի՝ մարդուն տրամադրենք մարդու, հային՝ հայի դեմ՝ արդյունքում քո թիմը և նրա յուրաքանչյուր ներկայացուցչին տանելով քաղաքական, արժեքային և բարոյական անդառնալի կործանման՝ ներկա և ապագա սերունդների նզովքեին ենթակա։ Դրանից խուսափելու միակ տարբերակը քո հրաժարականն է։
Եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը քեզ համար որևէ կարևորություն ունի, հրաժարական տո՛ւր՝ գոնե մերձավորներիդ չավիրելու համար։ Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու, և քո վերջին հնարավորությունը, որի համար շատ ժամանակ չունես։
Դիմում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին առ ի գիտություն․ եթե ձեր ղեկավարն այնուամենայնիվ արհամարհի բոլորիդ և տանի բաժանման, այդ բաժանումը կարող ենք նաև մենք անել։ Փորձե՛ք ձեր ջանքերը ներդնել՝ չհասնելու այդ ջրբաժանին։ Ջրբաժան, որ ծանր է լինելու․ ծանր՝ մեր հերոս տղաների թափված արյամբ և հայրենիքին պատճառած կորուստներով։
Ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Այդ պատճառով ես Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իրավիճակը խնդրել եմ իմ 30 ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել
Սա անձնական որոշում է՝ հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու հայրենիքի՝ իմ սրբազան հայրենիքի, իմ պետության զոհասեղանին։
Ես անընդհատ ասել եմ, որ իմ հոգևոր հանգամանքը և կոչումը ավելին են, քան որևէ տեսակի պաշտոն։ Սա ուղղակիորեն այն պահանջված, պատասխանատու զոհաբերության զգացումնէ, առանց որի մեր կյանքում ոչ մի բան չի կարող փոխվել։
Եվ հետևաբար՝ յուրաքանչյուր մարդ կոչված է իր զոհաբերությունն ունենալու այս շարժման մեջ՝ հաղթելու և ճշմարտության կողմը բարձրացնելու վճռականությամբ»։
Պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանն էլ իր ելույթում հայտնել է – որ Վարչապետի միակ թեկնածուն Բագրատ Սրբազանն է»։ Նա ասել է՝ |Այսօր մեզ պետք է մեկը, ով կարող է վերցնել այդ պատասխանատվությունը։ Մեզ պետք է, մի մարդ, ով կկարողանա համախմբել բոլորին և կախված չի լինի ոչ մեկից՝ բացի սեփական խղճից, սեփական ժողովրդից ու պետության շահից\։
«Մենք մի ամիս եղել ենք հանդիպումների և խորհրդակցությունների մեջ։ Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք՝ որ այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է»։
Ի դեպ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արդեն իսկ մեկնաբանել են Բագրատ Սրբազանի հոգեւոր գործունեության սառեցման մասին հնչող հարցերին՝
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների
Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։
Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։
Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է»։
Այսինքն, Բագրատ Սրբազանը շարունակում է մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորական, արքեպիսկոպոս, ինչպես նաև ՀԱԵ բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ։ Սրբազանը պարզապես սառեցրել է՝ ժամանակավորապես դադարեցրել է Տավուշի թեմի առաջնորդի եկեղեցական և վարչական լիազորությունները։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահպանում է նաեւ իր նվիրապետական աստիճանը։
orer.eu